Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան շարունակում է միջուկային ռումբի վառելանյութի արտադրությունը


Հյուսիսային Կորեան շարունակում է միջուկային ռումբի վառելանյութի արտադրությունը
please wait

No media source currently available

0:00 0:00:56 0:00

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, թե Հյուսիսային Կորեան դեռեւս շարունակում է միջուկային ռումբերի համար անհրաժեշտ վառելանյութի արտադրությունը՝ հակառակ միջուկային ծրագրից հրաժարվելու մասին տրված խոստումներին։


Հանդես գալով Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում՝ Փոմփեոն չորեքշաբթի օրն ասել է, թե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընի վարչակարգը շարունակում է միջուկի տրոհման համար անհրաժեշտ նյութերի արտադրությունը։
Փոմփեոն խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Հյուսիսի միջուկային ծրագիրն ընդհանուր առմամբ շարժվում է առաջ, թե ոչ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի եւ Հյուսիսի առաջնորդ Կիմի միջեւ Սինգապուրում անցյալ ամիս անցկացված գագաթաժողովի ժամանակ Կիմը տվել էր իր երկիրն ապամիջուկայնացնելու մասին խոստում։


Թրամփն այս հանդիպման ժամանակ չէր ներկայացրել ժամանակացույց, եւ Փոմփեոն հայտարարում է, որ անհնար է կանխատեսել, թե երբ այդ գործընթացը կսկսվի։

XS
SM
MD
LG