Մատչելի հղումներ

Լրանում է երեխաներին ծնողների հետ վերամիավորվելու համար տրված ժամկետը


Լրանում է երեխաներին ծնողների հետ վերամիավորվելու համար տրված ժամկետը
please wait

No media source currently available

0:00 0:01:16 0:00

Հինգշաբթի օրը լրանում է իրենց փախստական ծնողների հետ 25ՕՕ երեխաներին վերամիավորելու համար Թրամփի վարչակազմին դատարանի կողմից տրված վերջնաժամկետը։

Ներքին գործերի նախարար Քիերսեն Նիլսենը Կոնգրեսի Լատինամերիկյան ծագումով կոնգրեսականների հանձնախմբի անդամներին ասել է, թե համապատասխան պատասխանատու անձանց կողմից իրականացվող աշխատանքները կապահովեն, որ վերջնաժամկետը հարգվի։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի ՝՝զրո հանդուրժողականություն՛՛ քաղաքականության արդյունքում այն անձանց, ովքեր հիմնականում ապրիլ-մայիս ամիսներին անօրինական կերպով հատել էին Միացյալ Նահանգների սահմանը, ձերբակալել էին, իսկ նրանց երեխաներին տեղափոխել այլ խնամքի վայրեր։

Թրամփն ավելի ուշ հետ կանգնեց իր այս քաղաքականությունից ամբողջ երկրի տարածքում սկսված բողոքի ալիքի, այդ թվում՝ իր իսկ Հանրապետական կուսակցության անդամների կողմից սուր քննադատությունների ներքո։

Վերջնաժամկետը լրանալուց ժամեր առաջ ստացված պաշտոնական տվյալների համաձայն իրենց ծնողների հետ է վերամիավորվել 5 եւ բարձր տարիք ունեցող մոտավորապես 12ՕՕ երեխա։ Վերամիավորվել են մինչեւ 5 տարեկան 75 երեխաներ։
Իշխանությունները տեղեկացնում են, որ երկրից արտաքսվել է մոտ 463 ծնող՝ առանց իրենց երեխաների։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշանակալի ժամանակ է պահանջվում պարզելու համար, թե արդյոք տվյալ երեխան վերադառնում է ապահով ընտանիք։ Ըստ նախարարության, անօրինական փախստականների մեջ կարող են լինել երեխաների նկատմամբ բռնություններ իրականացնող, ինչպես նաեւ հանցագործությունների համար որոնման մեջ գտվնող անձինք։

XS
SM
MD
LG