Մատչելի հղումներ

Փհենյանը «​ենթադրաբար» կատարում է իր ստանձնած պարտավորությունները


Համաձայն վերջին արբանյակային լուսանկարների՝Հյուսիսային Կորեան սկսել է ապասարքավորել երկրի հարավ-արեւմտյան ափին գտնվող Sohae Satellite հրթիռային փորձարկումների հաստատություններից մի քանիսը:

Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցը՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Պոմպեոյի, պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսի և ավստրալիացի գործընկերների Կալիֆոռնիայում կայացած հանդիպման օրակարգային գլխավոր թեմաներից էր:

Թեև հունիս և հուլիս ամիսների արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Փհենյանը սկսել է ապասարքավորման գործընթացը՝Մայք Պոմպեոն զգուշավորությամբ է արձագանքել.

«Հաշվի առնելով պարոն Քիմի պատրասակամությունը՝մենք պնդում ենք, որ հրիթռային շարժիչի փորձարկման հաստատության ապասարքավորմանը տեսուչներ ներկա գտնվեն: Այս պահին կասեմ այսքանը»:

Իսկ հարցին, թե ո՞րն է լինելու Փհենյանի հաջորդ քայլը Պոմպեոն պատասխանեց:

«Այդ հարցի պատասխանը հեշտ է: Նրանք պետք է ամբողջական ապամիջուկայնացում իրականցնեն: Հենց դրան պետք է ուղղված լինեն հաջորդ քայլերը, որոնց առաջնորդ Քիմը համաձայնել է: Այդ է ակնկալում նաև միջազգային հանրությունը: Ամեն ինչ շատ պարզ է»:

Վաշինգտոնում նույնպես, օրենսդիրներից ոմանք զգուշությամբ են արտահայտում իրենց լավատեսությունը:

«Սա առաջին նշանն է, որը թույլ է տալիս ենթադրել, որ Հյուսիսային Կորեայի ռեժիմը քայլ է անում իր ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ: Ինձ համար ավելի ողջունելի կլիներ, եթե մենք տեսնենինք՝ Կորեական պատերազմի ընթացքում զոհված ամերիկացի զինվորների մասունքների վերադարձը: Ավելի ողջունելի կլիներ, եթե մենք ամբողջական և վերջնական ապամիջուկայնացման գործողությունների մանրամասն նախագիծ տեսնեինք: Ամեն դեպքում այս առաջին քայլ ողջունելի է»,- կարծում է դեմոկրատ սենատոր Քրիստոֆեր Քունսը:

Հունիսին կայացած գագաթաժողովից հետո Թրամփը հայտարեց, որ Քիմը խոստացել է իրեն մոտ ապագայում ապասարքավորել մեծ հրթիռային շարժիչի փորձարկման կայաններից մեկը: Սակայն Սինգապուրի գործարքը ոչ մի մանրամասնություն չէր պարունակում այն մասին, թե երբ և ինչպես է Փհենյանը հրաժարվելու իր միջուկային ծրագրից կամ փակելու գործող միջուկային կայանները:

XS
SM
MD
LG