Մատչելի հղումներ

Կընդունի՞ արդյոք Դոնալդ Թրամփը նախկին պաշտոնատար անձանց իրենց իրավունքներից զրկելու որոշում


Կընդունի՞ արդյոք Դոնալդ Թրամփը նախկին պաշտոնատար անձանց իրենց իրավունքներից զրկելու որոշում
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

Վերջին շրջանում խնդրահարույց մի շարք փաստերի առջեւ կանգնած ԱՄՆ-ի նախագահը մտածում է հետախուզության նախկին բարձրաստիճան 6 անձանց գաղտնի տեղեկություններ ստանալու իրավունքից զրկելու մասին։ Պատճառն իրեն քննադատող նրանց հայտարարություններն են։

Նշված անձանցից մեկը Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ջոն Բրենանն է, որի թվիթերյան գրառումներից մի քանիսը նյարդայնացրել են երկրի նախագահին։ Բրենանը Թրամփ-Պուտին հանդիպումից հետո գրել էր թե գագաթաժողովի ժամանակ Պուտինի հանդեպ Թրամփի վերաբերմունքը ՝՝անցնում է ու գերազանցում բարձր հանցագործությունների եւ զանցանքների վերին շեմը, ինչը չի տարբերվում դավաճանությունից՛՛։

Նշված 6 անձանց գաղտնի տեղեկություններ ստացողի կարգավիճակից զրկելու լծակներ որոնելու Թրամփի մտադրությունը Սպիտակ տունը բացատրում է հետեւյալ կերպ, որ այս անձինք օգուտ քաղելու նպատակով քաղաքականացրել են պետական իրենց դիրքը։

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆը գտնում է, որ ՝՝զինված ուժերում եւ հետախուզության բնագավառում տասնամյակներ շարունակ ծառայած անձանց այդ իրավունքից միայն նախագահի քմահաճույքի պատճառով զրկելու հանգամանքը վախկոտ քայլ է մեկի կողմից, որը սարսափում է քննադատությունից՛՛։

՝՝Հարկավոր է, որ հիմա բոլորս ու հատկապես հանրապետականները կանգնեն ոտքի ու խոսեն մեր ժողովրդավարության անունից՛՛, ասել է Ադամ Շիֆը։

Իսկ ահա Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին խոսնակ Էնդրու Մաքքաբին ծաղրել է Սպիտակ տանը, ասելով, թե այստեղ չեն էլ իմանում, որ գաղտնի տեղեկություններ ստացողի իր կարգավիճակը դադարեցվել է դեռեւս ամիսներ առաջ։

Այլ հաղորդագրությունների համաձայն, մինչեւ հուլիսի 31-ը հետաձգվել է Թրամփի նախընտրական թիմի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորդի դատավարությունը։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է բանկային եւ հարկային խարդախությունների մեջ։

Նրա փաստաբանը ցանկանում էր, որ դատը հետաձգվեր ավելի երկար ժամանակով, որպեսզի իրենք ունենային Մանաֆորթի ֆինանսական գործունեության մասին մի քանի հազար էջ կազմող փաստաթղթերին ծանոթանալու համար բավարար ժամանակ։

Դատավորը կայացրել է այն հինգ անձանց անձեռնմխելիություն շնորհելու մասին որոշում, որոնց դատարանը ցանկանում է հրավիրել որպես վկաներ։

Մանաֆորթը, որը չի ընդունել իր դեմ հարուցված մեղադրանքները, սեպետեմբերին եւս կանգնելու է դատարանի առջեւ՝ Ուկրաինայի համար աշխատելիս որպես օտարերկրյա գործակալ գրանցվելու պարտավորությունից խուսափելու պատճառով։

XS
SM
MD
LG