Մատչելի հղումներ

Հետախուզության ղեկավարը հավաստիացնում է, որ անհարգալից վերաբերմունք չի դրսևորել նախագահ Թրամփի հանդեպ


ԱՄՆ-ի հետախուզության ղեկավարը հերքում է, որ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել նախագահ Թրամփի վերաբերյալ Ասպեն հաստատությունում տեղի ունեցած միջոցառման ժամանակ

ԱՄՆ-ի ազգային հետախուզական ծառայության տնօրեն Դեն Քոաթցը հայտարարել է, որ որևէ կերպ չի ցանկացել անհարգալից վերաբերմունք դրսևորել նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ, երբ արձագանքել է Թրամփ-Պուտին գագաթաժողովի հետ կապված զարգացումներին:

Նա տարածել է հայտարարություն, ուր ասված է, որ մամուլի որոշ միջոցներ խեղաթյուրել են իր արձագանքը այս կապակցությամբ: Նա ընդգծել է, որ իր արձագանքը որևէ կերպ չէր կարող լինել նախագահի հասցեին անհարգալից կամ քննադատական:

Հիշեցնենք, որ Ասպեն հաստատությունում միջոցառման ժամանակ, Պուտինին Վաշինգտոն հրավիրելու մասին լուրը Քոաթցին է փոխանցել MSNBS հեռուստաընկերության մեկնաբան Անդրի Միթչելը: Հետախուզության ղեկավարի արձագանքը անհասկանալի էր:

Ներողամտություն հայցող հայտարարության մեջ Քոաթսը ասել է, որ նա և ամբողջ հետախուզությունը հավատարիմ են ամենաուժեղ հետախուզական ծառայություն ունենալու նպատակին, որը նախագահ Թրամփին է տրամադրում համապատասխան տեղեկություններ և աջակցում նախագահին Ռուսաստանի ներգրավվածությունը կանխելու, խաղաղություն հաստատելու և արդյունավետ հարաբերություններ կառուցելու հարցում:

Ուժային գերատեսչությունների այլ ղեկավարներ ևս մասնկցում էին Ասպեն հաստատության տարեկան հավաքին, ուր քննարկվում են անվտանգության հետ կապված բազմաթիվ հարցեր:

Facebook Forum

XS
SM
MD
LG