Մատչելի հղումներ

Սպիտակ սաղավարտավորները դուրս են բերվել Սիրիայի պատերազմական գոտուց


Սպիտակ սաղավարտավորները դուրս են բերվել Սիրիայի պատերազմական գոտուց
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

Իսրայելը Սիրիայի հարավարեւմտյան պատերազմական գոտուց դուրս է բերել Սպիտակ սաղավարտավորներ Քաղաքացիական պաշտպանության խմբի կամավորներին: Գործողությունն իրականացվել է ԱՄՆ-ի, Կանադայի եւ եվրոպական երկրների խնդրանքով:

Սպիտակ սաղավարտավորների քաղաքացիական պաշտպանության խմբի կամավորները Սիրիայի պատերազմական գոտում փրկել են քաղաքացիական հազարավոր անձանց: Սակայն Սիրիայի կառավարությունը պնդում է, որ այս խումբն աջակցում է ապստամբ ուժերին եւ կապեր ունի ահաբեկիչների հետ:

Ինչպես Սիրիայի խորհրդարանի անդամներից Խալեդ Աբուդն է ասում, ‘’Նրանք այժմ դուրս են բերվում այստեղից, քանի որ պարտվում են: Եվ սա իրականացվում է Սիրիայի բանակի հաղթանակներին զուգահեռ’’:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարում է, որ սպիտակ սաղավարտավորներին դուրս բերելուց հետո էլ իրենք Սիրիայում գործելու են ընդդեմ այստեղ իր ռազմական ներակայությունն ամրապնդելու ցանկություն ունեցող Իրանի:

‘’Անցած շաբաթավերջին մենք ուժեղ հարված հասցրինք Համասին, եւ եթե պահանջվի, հարվածները կուժգնացնենք յոթնապատիկ’’, ասել է նա:

Նեթանյահուն Իրանին մեղադրում է Սիրիայում իր հենակետերը հաստատելու մեջ, որտեղից, ըստ նրա, Իրանը կարող է գործողություններ իրականացնել ընդդեմ Իսրայելի, այնպես, ինչպես Համասն է հարվածում Գազայի գոտուց: Իրանը հերքում է Իսրայելի այս պնդումները:

Իսրայելի վերլուծաբաններից Յաակով Լապինի խոսքերով, Իրանն այս պահին կարող է օգտվել Սիրիայի բանակի հաջողություններից:

‘’Այն կփորձի ամրապնդել իր դիրքերն այստեղ այնպես, ինչպես դա արեց Իրաքում, Լիբանանում, Եմենում եւ այլուր’’, նշում է նա:

Սիրաիայի պատերազմը շարունակվում է արդեն ութերորդ տարին, սակայն դրա ավարտը դեռեւս չի նշմարվում:
Իսրայելցի վերլուծաբանը կարծում է, որ Սիրիան կարող է մուտք գործել ավելի անկանխատեսելի ու ավելի կատաղի գործողությունների փուլ, քանի որ ասում է նա, այս պատերազմը սկսվելու խնդիրները դեռեւս լուծված չեն:

‘’Այստեղ դեռեւս գործում է փոքրամասնության աջակցությունը վայելող կառավարությունը, որին օժանդակում են դրսի ուժերը, ոտնահարելով ժողովրդի մեծամասնության իրավունքները’’: Շեշտենք, որ սա իսրայելցի վերլուծաբանի կարծիքն է:

Սիրիայի կառավարությունը, ինչպես նաեւ Ռուսաստանն այս խմբին մեղադրում են նաեւ ջիհադիստական խմբերին աջակցելու մեջ: Այս խմբավորումը Սիրիայում ֆինանսական հատկացումներ է ստացել հասարակական նվիրատվությունների տեսքով, ինչպես նաեւ օտար կառավարություններից:

Խմբի կամավորները եւ նրանց ընտանիքները ժամանակավորապես ապաստան կստանան Հորդանանում, որից հետո Միացյալ Նահանգները, Կանադան եւ Մեծ Բրիտանիան կզբաղվեն նրանց իրենց երկրներում ապաստան տալու հարցով:


XS
SM
MD
LG