Մատչելի հղումներ

Չինաստանն ու ԱՄՆ-ը ներկայացնում են առևտրային հաշվեկշռի տարբեր թվեր


ԱՄՆ-ի ու Չինաստանի տվյալներն առևտրային հաշվեկշռի մասին տարբերվում են: Ամերիկյան կողմը նշում է, որ առկա է 400 միլիարդ դոլարի առևտրային դեֆիցիտ: Դրա հետ  համամիտ չի չինական կողմը:

ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը տեղեկացնում է, որ 2017 թվականին Չինաստանի հետ ԱՄՆ-ի առևտրի դեֆիցիտը կազմել է 375 միլիարդ դոլար: Սակայն Չինաստանի մաքսային ծառայությունների հաղորդմամբ կողմերի միջև առևտուրն, ընդհակառակը, գրանցել է 275 միլիարդ դոլարի դրական առևտրային հաշվեկշիռ:

Փորձագետների կարծիքով տարբերությունը ի հայտ է եկել երկրների ծառայությունների կողմից գործածվող վիճակագրական տարբեր մոտեցումների պատճառով: Բացի այդ, ամերիկյան կողմը հաշվում է նաև երրորդ երկրից արտահանումը: Եթե օրինակ ապրանքատեսակը արտահանվել է Չինաստանից Սինգապուր, իսկ այնուհետև ներմուծվել ԱՄՆ-ը, ապա ամերիկյան վիճակագրական մարմինները տվյալ ապրանքատեսակը դիտարկում են չինական:

Այսպիսով փորձագետները գտնում են, որ իրականում ամերիկա-չինական առևտրի դեֆիցիտը շատ ավելի փոքր է և կազմում է ամերիկյան կողմի հաղորդած գումարի մեկ երրորդը: Ըստ նրանց, եթե վերացվեն ԱՄՆ-ի առջև եղած սահմանափակումները դեպի Չինաստան բարձրագույն տեխնոլոգիաներ արտահանելու հարցում, առևտրային դեֆիցիտը է՛լ ավելի կնվազի:

Facebook Forum

XS
SM
MD
LG