Մատչելի հղումներ

Ամերիկացի զոհված զինվորականների մասունքները շուտով կտեղափոխվեն հայրենիք


Ամերիկացի զոհված զինվորականների մասունքները շուտով կտեղափոխվեն հայրենիք
please wait

No media source currently available

0:00 0:00:45 0:00

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Կորեական պատերազմում զոհված ամերիկացի մի քանի զինծառայողների մասունքները եկող մի քանի շաբաթների ընթացքում կվերադարձվեն Միացյալ Նահանգներ։

Այս մասին նա ասել է նախարարների խորհրդում անցկացված հանդիպման ժամանակ, սակայն չի ներկայացրել ստույգ ամսաթիվ։

Երկու երկրների պաշտոնատար անձանց միջեւ այս հարցով հանդիպում է անցկացվել միջկորեական սահմանում անցած կիրակի եւ երկուշաբթի օրերին։ Նրանք քննարկել են 195Օ-53 թվականների պատերազմի ամերիկացի զոհված զինվորականների մասունքները հայրենիք վերադարձնելու աշխատանքները համակարգելու հարցը։

Ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության, Կորեական պատերազմի տարիներին ամերիկացի ավելի քան 36 հազար զինվորական է զոհվել։ Մինչ այժմ անհետ կորած է համարվում եւս 7 հազար 8ՕՕ զինվորական։

XS
SM
MD
LG