Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը պարզել է մահաբեր թույն կիրառած կասկածյալների ինքնությունը


Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը պարզել է մահաբեր թույն կիրառած կասկածյալների ինքնությունը
please wait

No media source currently available

0:00 0:00:50 0:00

Մեծ Բրիտանիայի լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ երկրի ոստիկանությունը պարզել է ռուս այն կասկածյալների ինքնությունը, որոնց կասկածում են ռուս նախկին լրտեսին ու նրա դստերը մահաբեր նյութով թունավորելու մեջ։

The Press Association լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ Յուլիային Նովիչոկ անվանումը կրող նյութով մարտ ամսին թունավորելու գործին մասնակցել են մի քանի ռուսներ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը կտրականապես հերքում է մեղադրանքները։

Սկրիպալներին սպանելու նպատակով կիրառված Նովիչոկի բաղադրությամբ նյութ էր օգտագործվել նաեւ հունիս ամսին Դոուն Ստարգեսի սպանության ժամանակ։ Ստարգեսն ու նրա ընկերը՝ Չարլի Ռոուլին թույնի ուժեղ ազդեցությունը զգացել էին հունիսի 3Օ-ին։
Ստարգեսի մահվան հարցով քննությունը սկսվեց հուլիսի 19-ին։

XS
SM
MD
LG