Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հանրապետականները մտահոգված են Պուտինի նկատմամբ Թրամփի դիրքորոշմամբ


ԱՄՆ-ի հանրապետականները մտահոգված են Պուտինի նկատմամբ Թրամփի դիրքորոշմամբ
please wait

No media source currently available

0:00 0:01:32 0:00

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հելսինկիում անցկացված հանդիպումից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, թե չի հավատում, որ Ռուսատանը միջամտել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին։ Նա այսպիսով անտեսել էր իր երկրի հետախուզության ներկայացրած եզրակացությունը։ Թրամփը հաջորդ օրը փորձեց շտկել իր միտքը։

Այս պայմաններում ի՞նչ դիրք են զբաղեցնում Թրամփի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսականները։
Նրանցից շատերը, ինչպես օրինակ Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը, ասում են, թե ռուսները պիտի իմանան, որ այստեղ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր լավ են հասկանում, թե ինչ է տեղի ունեցել 2Օ16 թվականին։

՝՝Այնպես որ, ուզում ենք ասել, որ լավ կլիներ, որ այն չկրկնվեր 2Օ18-ին՛՛։

Մաքքոնելն ակնարկում է հետագա պատժամիջոցների հնարավորության մասին։Ներկայացուցիչների տան նախագահ, հանրապետական Փոլ Ռայընի խոսքերով, ՝՝Հասկանում եմ լավ հարաբերություններ ունենալու ցանկությունն ու կարիքը։ Սակայն Ռուսաստանի կառավարությունը չունի մեր հետաքրքրություններն ու չի կիսում մեր արժեքները՛՛։

Հանրապետական կոնգրեսականներից Ռայըն Քոսթելլոյի խոսքերով էլ, Պուտինին պաշտպանելու Թրամփի հայտարարությունը վնաս է հասցնում ԱՄՆ-ի բարոյական արժեքներին։
Դեմոկրատներն ավելի խիստ են իրենց հայտարարություններում։ Նրանցից Էլիոթ Էնգելն ասում է, թե իրենք բոլորը գիտեն, թե ինչ անգութ առաջնորդ է Պուտինը, որը փորձում է կազմալուծել Արեւմուտքի միասնությունը եւ ոչնչացնել ժողովրդավարությունը։

՝՝Եվ այսօր ցավոք տեսնում ենք, որ ԱՄՆ-ի նախագահն է դառնում նրա մեղսակիցը՛՛։

Իր իսկ երկրի հետախուզության տվյալներն անտեսող եւ Ռուսաստանի նախագահին վստահող Թրամփը, որը հանրապետականների շրջանում ունի 9Օ տոկոսի վարկանիշ, այսօր մեծապես է վտանգի տակ դնում հանրապետականների դիրքերը նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում։

Վերջիններս այդ պատճառով Կապիտոլիում են հրավիրել պետքարտուղար Մայք Փոմփեոյին, լսելու համար, թե ԱՄՆ-ի գործերին միջամտելու Ռուսաստանի ջանքերի մասին ինչ կասի արտաքին գերատեսչության ղեկավարը։

XS
SM
MD
LG