Մատչելի հղումներ

՝՝ԱՄՆ-ում եկող տարիներին կշարունակվի տնտեսական աճը՛՛. Կենտրոնական բանկի նախագահ


ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի նախագահ Ջերոմի Փաուելը երկրի օրենսդիրներին երեքշաբթի օրն ասել է, թե Միացյալ Նահանգները եկող տարիների ընթացքում շարունակելու է գրանցել աճ։ Նա ասել է նաեւ, թե Թրամփի վարչակազմի առեւտրի քաղաքականությունը նույնպես կարող է նպաստել տնտեսական աճին, եթե այդ քաղաքականությունը շատ երկար չշարունակվի։

Հանդես գալով Սենատի բանկային հարցերով հանձնաժողովում՝ Փաուելն ասել է սակայն, թե վարչակազմի կողմից հաստատված առեւտրային սակագների սահմանումը ճիշտ քայլ չէր, որի բացասական արդյունքը կզգացվի, եթե այն շարունակի մնալ ուժի մեջ։


Միջազգային տնտեսության հարցերով վերլուծաբան Գարրի Հուֆբաուրեի խոսքերով, հունիս ամսվա տնտեսական դրական տեղաշարժի մասին տվյալները պարունակում են արդյունաբերության եւ հանքարդյունաբերության աճի մասին դրական թվեր։

Այլ հաղորդագրությունների համաձայն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հուլիսի 25-ին այց է կատարելու Վաշինգտոն՝ նախագահ Թրամփի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով։ Հուֆբաուերը կարծում է, որ քննարկման առարկա կարող է դառնալ ավտոմեքենաների ներմուծումների վրա սահմանված 1Օ տոկոսի սակագները կրճատելու հարցը։


XS
SM
MD
LG