Սան Դիեգոյում դատավոր Դեյնա Սեբրոն դադարեցրել է մեկ շաբաթով իրենց երեխաների հետ միավորված ԱՄՆ մուտք գործած ապօրինի ներգաղթյալների արտաքսումը: Արտաքսումը թույլատրելուց առաջ դատավորը պահանջել է կառավարությունից պատասխանել Քաղաքացիական Ազատությունների Ամերիկյան Դաշինք իրավապաշտպան կազմակերպության հարցմանը:
«Անընդունելի էր, որ երեխաներին ծնողներից բաժանում էին անմիջապես ԱՄՆ ժամանելուց հետո եւ դատավորը դադարեցրեց արտաքսումը: Մենք շատ գոհ ենք, հատկապես, որ կառավարությունը խոստացել է միավորել բոլոր երեխաներին ծնողների հետ մինչ հուլիսի 26-ը», - նշում է Քաղաքացիական Ազատությունների Ամերիկյան Դաշինքի ներկայացուցիչ Լիի Գելերնթը:
Իրավապաշտպանները պահանջում են, որ երեխաների հետ վերամիավորումից հետո ապօրինի ներգաղթյալները ունենան առնվազն մեկ շաբաթ ԱՄՆ-ում ապաստանի խնդրանքով դիմելու համար:
Facebook Forum