Հուլիսի 15-ին լրանում է Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձի երկրորդ տարին, որն ուներ ժամանակ փորձ նախագահ Ռեջեփ Էրդողանին իշխանությունից հեռացնելու նպատակ: Հիշեցնենք, որ հեղաշրջման արդյունքում զոհվեցին շուրջ 250 զոհեր:
Այդ օրերից ի վեր Թուրքիայում ուժի մեջ մտավ արտակարգ իրավիճակ, տասնյակ հազարավոր մարդիկ ձերբակալվեցին կամ հեռացվեցին զբաղեցրած պաշտոններից: Նրանց մեղադրեցին ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ:
Նախագահ Էրդողանը բազմիցս մեղադրել է Միացյալ Նահանգներում բնակվող թուրք վտարանդի հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենին՝ հեղաշրջումը կազմակերպելու գործում դեր ունենալու մեջ: Վաշինգտոնն այս հեղաշրջման փորձն օրերա անվանել է հարձակում ժողովրդավարության դեմ և վերահաստատել իր աջակցությունն Անկարային ու Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտներին:
Փորձագետներն ընդգծում են, որ Գյուլենի շարժումը հանդիսանում է հեղաշրջման փորձի կազմակերպման միակ կասկածյալը: Ըստ նրանց, դժվար է հավատալ, որ գյուլենիաստական կառույցներն իրականացնեին այն առանց Գյուլենի իմացության:
Չնայած Վաշինգտոնի ու Անկարայի միջև առկա են բազմաթիվ տարաձայնություններ՝ Թրամփի վարչակազմը մեծ ջանքեր է գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար: Անկարան իր հերթին շարունակում է պահանջել թուրքական իրավապահ մարմիններին արտահանձնել Ֆեթուլահ Գյուլենին:
Facebook Forum