Ուկրաինայի Նիկոլաևի մարզում օրերս անցան ՆԱՏՕ-ի «Ծովային զեփյուռ 2018» ցամաքային ուժերի ռազմական զորավարժությունները, որին մասնակցում էին Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի զորամիավորումները:
Զորավարժությունների ժամանակ ուկրաիանական և մոլդովական հատուկ ստորաբաժանումները փորձարկել են դեսանտային ուժերի միասնական գործողություններ, որոնք, ըստ զորավարժությունների սցենարի, ծովափնյա շրջաններում վարում էին ռազմական գործողություններ օդային ուժերի աջակցությամբ: Այս զորավարժությանը մասնակցել են նաև ամերիկյան և վրացական ստորաբաժանումներ:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի «Ծովային զեփյուռ» զորավարժություններն անցկացվում են 1997 թվականից: Այս տարի հուլիսի 9-ից մինչև հուլիսիս 21-ն ընթացող զորավարժույուններին մասնակցում են 19 երկրներ, որոնց մեծ մասը հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ:
Ռուսաստանի արտգործնախարարությունը դատապարտել է զորավարժությունները՝ դրանք անվանելով լարվածության մեծացման փորձ:
Facebook Forum