ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման օրերս այցելել է Քենիա: Այստեղ նա անդրադարձել է երկրում առկա էթնիկական խմբերի միջև խնդիրներին և կոչ արել երկրի իշխանություններին խուսափել բաժանարար քաղաքականությունից, որը հաճախ հանգեցնում է էթնիկ խմբերի միջև բռնության և կոռուպցիայի զարգացմանը: Հիշեցնենք, որ Քենիան Արևելյան Աֆրիկայի ամենամեծ ու հարուստ տնտեսություն ունեցող երկրերից է:
Այցելելով երկրի արևմուտքում գտնվող Քոգելո գյուղը, որն իր հոր ծննդավայրն է, նախագահ Օբաման մասնակցել է դպրոցի բացման արարողությանը: Նա ողջունել է Քենիայի գործող նախագահ Ուհուրու Քենյաթայի ու ընդդիմության առաջնորդ Ռաիլա Օդինգայի հաշտեցումը, սակայն ընդգծել, որ անհրաժեշտ է ավելի շատ ջանք գործադրել Քենիայի էթնիկ խմբերի միջև 40 ամյա հակասությանը վերջ դնելու համար:
Քենիական էթնիկ խմբերի միջև վերջին բռնությունների ալիքը ծագել էր 2007 թվականին, երբ ընտրությունների արդյունքների վիճարկման ժամանակ սպանվեց շուրջ 1200 մարդ:
Հիշեցնենք, որ առաջին աֆրոամերիկացի նախագահ Բարաք Օբաման օրերս այցելել էր Քենիա հայրական կողմից իր քրոջ՝ Աումայի ղեկավարած կենտրոնի բացման արարողությանը մասնակցելու համար:
Facebook Forum