Մատչելի հղումներ

«Աստված փրկեց հայ ժողովրդին». համացանցի արձագանքը «Փաշինյան՝ խաչակիր» անվանը


Այսօր երկրագնդում բնակվող մարդկանց մեկ երրորդն ապրում է ավտորիտար համակարգի պայմաններում, սակայն միլիոնավոր մարդիկ չնայած դրան ոտքի են ելնում՝ ինքնուրույն որոշելու իրենց ճակատագիրը, գրում է «Թայմ» ամսագիրը: Այդ մարդկանց առաջնորդներից չորսին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանին է ամսագիրն անվանել «խաչակիրներ, ովքեր ժողովրդավարության երազանքը վառ են պահում»:

Փաշինյանի խոսքով, պայքարի ամբողջ ընթացքում իրեն ոգեւշնչել եւ ուժ է տվել սերն իր ժողովրդի նկատմամբ: «Մեզ համար ժողովրդավարությունը ոչ թե տարածաշրջանային շահերի կամ արտաքին քաղաքականության ուղղվածություն է, այլ մեր արժեքների եւ համոզմունքների արտացոլումը», - ամսագրին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Համացանցի հայկական հատվածում «Թայմ» ամսագրի որոշումը լայն հավանության է արժանացել:

«Աստված ուղարկեց իր հրեշտակներից մեկին մեր երկրի վրա, որ փրկի մեզ սատանաներից», - գրում է Գոքոր Կիրակոսյանը:

«Թող այդ Խաչը պահապան լինի հայ ժողովրդիս ու մեր կառավարությանը», - ավելացնում է Անահիտ Մինասյանը:

Բազմաթիվ օգտատերերի կարծիքով, «ամբողջ հայ ժողովրդի պարծանք» եւ «աշխարհի ամենալավ վարչապետ» Փաշինյանից Հայաստանում պետք է «պինդ կառչեն»:

Օգտատերերից մեկն այնուամենայնիվ կարծում է, թե «թավշյա հեղափոխությունը» «սարքած հեղափոխություն» է, իսկ դրան հավատացող մարդիկ միամիտ: «Ե՞րբ եք տեսել հեղափոխությունից հետո երկիրը ավերողները ազատ ման գան», - գրում է Ռաֆայելը: Օգտատերերի մեծ մասի համար սակայն նրա կարծիքը համոզիչ չէր:

«Մենք հավատում եւ վստահում ենք մեր վարչապետին և մի նշույլ անգամ չենք փոշմանել նրան սատարելու համար», - ամփոփում է Լիլիթ Խալաթյանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG