ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ բոլոր անօրինական ներգաղթած մինչև 5 տարեկան երեխաները, որոնք բաժանվել էին իրենց ծնողներից, վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ:
Մայիս-հունիս ամիսներին 103 երեխաներ են անօրինական բերվել Միացյալ Նահանգներ: Նրանցից 57-ը վերամիավորվել են իրենց ծնողների հետ:
Թրամփի վարչակազմը երեքշաբթի օրը չի կարողացել ավարտին հասցնել վերամիավորման գործընթացը, քանի որ ընթացքում ի հայտ են եկել դժվարություններ ծնողների բացահայտման և երեխաների անվտանգության ապահովման հարցերի շուրջ:
46 երեխաներ չեն վերամիավորվել՝ ելնելով անվտանգության հետ կապված խնդիրներից: Նրանք շարունակում են մնալ ԱՄՆ-ի համապատասխան մարմինների վերահսկողության ներքո:
Հուլիսի 26-ին ԱՄՆ-ի վարչակազմը պետք է ի կատար ածի դատարանի որոշումը ավելի մեծ թվով՝ շուրջ 2000 երեխաների վերամիավորման հարցում: Հաշվի առնելով երեխաների մեծ թիվը՝ չի բացառվում, որ վարչակազմին անհրաժեշտ լինի հավելյալ ժամանակ այս հարցի կարգավորման համար:
Facebook Forum