Մատչելի հղումներ

ՀՖԲ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հարցով` լարված լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում


ՀՖԲ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հարցով` լարված լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում
please wait

No media source currently available

0:00 0:01:42 0:00

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի փոխտեղակալ Փիթըր Ստթրաքը պնդում է, որ Թրամփի նկատմամբ իր բացասական վերաբերմունքը որեւէ ազդեցություն չի գործել իր աշխատանքային գործունեության վրա: Սակայն ինչպես հանրապետական կոնգրեսականներն են հայտարարում, այս գործակալի նամակագրությունը խոսում է հակառակի մասին:

ԱՄՆ-ի հանրապետական կոնգրեսականները մեղադրում են Հետաքննությունների դաշնային բյուրոյի պաշտոնյա Փիթըր Ստրաքին բյուրոյի մեկ այլ անդամ Լայզա Փեյջի հետ Թրամփի մասին հեռախոսային բացասական կարծիքներ փոխանցելու մեջ: Սթրաքն ասում է, թե իր անձնական կարծիքը երբեք չի ազդել իր աշխատանքի վրա:

Ստրաքին անցյալ տարի հեռացրին հատուկ հետաքննչական այն խմբի կազմից, որը զբաղվում է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցությունն ուսումնասիրելով: Պատճառն իհարկե նշված նամակագրությունն էր: Սթրաքն ասում է, թե ինքն իր աշխատանքում չի եղել կողմնակալ: Սակայն հանրապետական կոնգրեսական Թրեյ Գոուդիի խոսքերով, ‘’Գործակալ Սթրաքն իր այդ նամակագրությամբ Դոնալդ Թրամփին անվստահության քվե է հայտնել դեռեւս նախքան հետաքննությունը սկսելը: Եթե Սթրաքն ինքը չի տեսնում, ապա ամբողջ երկիրն է դա տեսնում’’:

Կոնգրեսում անցկացված լսումները նմանվեցին մարզական լարված մրցապայքարի աղմկոտ մարզադաշտի, երբ հանրապետական Լուի Գոհրմերթը խոսեց Փեյջի հետ Սթրաքի անձնական հարաբերությունների մասին:

‘’Ես պարզապես կուզենայի իմանալ, թե քանի անգամ եք նման անմեղ հայացքով նայել ձեր կնոջ աչքերին ու ստել Լայզա Փեյջի մասին’’: Նրա խոսքերով, վկայի դեպքում ամենակարեւորն է իմանալ, թե որքան կարելի է վստահել նրան: ‘Սթրաքի դեպքում այդպես չէ’’, հայտարարեց կոնգրեսականը, որի խոսքերը խլացվեցին մյուս կոնգրեսականների բացականչությունների ներքո:

Դեմոկրտատներն այսօր քննադատում են Թրամփին, հայտարարելով, որ վերջինս Սթրաքի շուրջ այս աղմուկն օգտագործում է ստվեր գցելու համար հատուկ այն հետաքննչական խմբի վրա, որն ուզում է պարզել, թե արդյոք 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանն ունեցել է ինչ որ ազդեցություն, թե ոչ:

XS
SM
MD
LG