Մատչելի հղումներ

Կորեայում զոհված ամերիկացի զինծառայողների մասունքների վերադարձման հարցը մնում է օրակարգում


Անհայտ կորածների և ռազմագերիների հարցերով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության գործակալության տնօրեն Քելի Մաքքիգյուն անդրադարձել է Կորեայում զոհված ամերիկացի զինծառայողների մասունքների վերադարձման հարցին

Անհայտ կորածների և ռազմագերիների հարցերով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության գործակալության տնօրեն Քելի Մաքքիգյուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդների գագաթաժոովից ի վեր Հյուսիսային Կորեայում զոհված ամերիկացի զինծառայողների մասունքների վերադարձման հարցում չկա առաջընթաց:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Փհենյանն արդեն ուղարկել է Միացյալ Նահանգներ կորեական պատերազմում զոհված 200 ամերիկացի զինծառայողների մասունքներ: Որոշ աղբյուրների համաձայն դրա մասին է տեղեկացրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմն անցած ամիս Սինգապուրում կայացած գագաթաժողովի ժամանակ:

«Մենք դեռևս չենք տեսնում այս խոստման իրականացման նշաններ: Հույս ունենք ղեկավարները կշարունակեն բանակցել հյուսիսկորեական կողմի հետ»,- ասում է Մաքքիգյուն:

Մոտ օրերս այս գործընթացին կարող է մեկնարկ տրվել: ՄԱԿ-ի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները նախատեսում են հանդիպել կորեական բաժանարար գծում: Հանդիպմանը կմասնակցեն նաև Անհայտ կորածների և ռազմագերիների հարցերով ԱՄՆ-ի գործակալության ներկայացուցիչները:

Անհայտ կորածների գործակալության տեղեկությամբ Հյուսիսային Կորեայում բազմաթիվ ամերիկացի զինծառայողների մասունանքեր դեռևս հայտնաբերված չեն:

Facebook Forum

XS
SM
MD
LG