Մատչելի հղումներ

Օհայո նահանգում ձերբակալվել է Թրամփին դատի տված պոռնոդերասանուհին


Պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը ձերբակալվել է Օհայո նահանգի գիշերային ակումբներից մեկում:

Սթորմի Դենիելսը, ով հայտնի է նաև նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված սկանդալով, ձերբակալվել է հինգշաբթի օրը Օհայո նահանգի գիշերային ակումբներից մեկում: Վերջինիս հանդեպ հարուցվել է, իր մարմնին դիպչել թույլ տալու մեղադրանքը, քայլ, որը հակասում է նահանգի օրենսդրությանը: Դրա մասին հաղորդել է պոռնոդերասանուհու փաստաբանը: Վերջինս նշում է, որ այդ գործողությունները չէին կրել սեռական բնույթ:

Դենիելսը, ում իրական անունն է Սթեֆանի Քլիֆորդ, բերման է ենթարկվել ոստիկանություն հինգշաբթի առավոտյան:

Հիշեցնենք, որ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսն այս տարվա սկզբին հայտարարել էր, որ 2006 թվականին սեռական հարաբերություններ է ունեցել Դոնալդ Թրամփի հետ: Վերջինս այդ ժամանակ ամուսնացած էր: Նախագահ Թրամփը հերքում է սեռական հարաբերությունների մասին մեղադրանքները:

Հիշեցնենք, որ Սթորմի Դենիելսը հայցով դիմել է դատարան ընդդեմ Թրամփի ու նրա նախկին փաստաբան Մայքլ Քոհենի՝ պահանջելով չեղարկել կողմերի միջև համաձայնությունը, որը պոռնոաստղը ստորագրել էր նախքան 2016 թվականի ընտրությունները:

Facebook Forum

XS
SM
MD
LG