Մատչելի հղումներ

Թրամփը Պուտինի հետ հանդիպումը համարում է ավելի հեշտ, քան շփումներն ԱՄՆ-ի դաշնակիցների հետ


Թրամփը Պուտինի հետ հանդիպումը համարում է ավելի հեշտ, քան շփումներն ԱՄՆ-ի դաշնակիցների հետ
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

Այս օրերին, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հանդիպում ունենալ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ, հանրապետական կոնգրեսականները տարբեր գնահատականներ են տալիս ռուս-ամերիկյան հարաբերությունների գործընթացին։

Մինչեւ Բրյուսել, ապա՝ Հելսինկի մեկնելը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հարցրել էին, ՝՝Պուտինը բարեկա՞մ է, թե թշնամի՛՛։

Թրամփը պատասխանել էր, թե ինքը դեռեւս չգիտի։ ՝՝Որքան ես եմ հասկանում, մրցակից է՛՛։

Նա կարծես կրկնում էր հանրապետական սենատոր Ռիչարդ Շելբիի խոսքերը։ Վերջինս Ռուսաստանում ասել էր, թե չնայած երկու երկրների հարաբերությունները լարված են, աշխարհի համար լավ կլիներ, որ երկու կողմերը լինեին մրցակիցներ, այլ ոչ թե հակառակորդներ։

Հանրապետական այլ սենատորներ, ինչպես օրինակ Ջերրի Մորանը, ասում են, թե Ռուսաստանում հանդիպումների ժամանակ իրենք վերհանել են 2Օ16 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հարցը։

՝՝Մեր ուղերձը հետեւյալն էր, ասում է նա։ Եթե ուզում եք, որ հարաբերությունները բարելավվեն, պետք է ապացուցեք, որ մեր ընտրություններն այլեւս դուրս են մնալու ձեր միջամտության սահմաններից՛՛։

Սակայն վերլուծաբաններից շատերը, նրանց թվում Ատլանտյան խորհրդից Մարք Սիմակովսին, ասում են, որ հանրապետականների դիրքորոշումն աստիճանաբար ավելի թեքվում է դեպի Թրամփին աջակցելը, ու հակվում դեպի ռուսամետ քաղաքականությունը՝ այսպիսով փոփոխության ենթարկելով հանրապետականների կողմից անցած տասնամյակների ընթացքում վարած քաղաքականությունը։


Այլ փորձագետներ, ինչպես օրինակ Ժառանգություն հիմնադրամից Լյուք Քոֆին, համաձայն չեն այդ տեսակետին։ ՝՝Եկեք հիշենք, որ Կոնգրեսի կողմից հաստատված պատժամիջոցներն ավելի խիստ են, քան Թրամփի հռետորաբանությունը՛՛, ասում է վերլուծաբանը։

Ինքը՝ Թրամփը կարծում է, որ Պուտինի հետ իր հանդիպումը Հելսինկիում լինելու է ավելի հեշտ, քան ԱՄՆ-ի դաշնակիցների հետ հանդիպումները Բրյուսելում ու Մեծ Բրիտանիայում։

XS
SM
MD
LG