Մատչելի հղումներ

Անօրինական ներգաղթյալ. «Աղաչում եմ նախագահ Դոնալդ Թրամփին շուտափույթ վերադարձնել իմ երեխային»


Անօրինական ներգաղթյալների երեխաների խնդիրը շարունակում է ակտիվորեն քննարկվել ԱՄՆ-ում: Նրանցից մի մասը արդեն վերամիավորվել է իրենց ծնողների հետ, սակայն մի հատված դեռևս շարունակում է մնալ ԱՄՆ-ում:

Երեքշաբթի օրը մոտ 50 անօրինական ներգաղթյալների մինչև 5 տարեկան երեխաներ կմիավորվեն իրենց ընտանիքների հետ: Ամերիկայն պաշտոնական ներկայացուցիչները պնդում են, որ համապատասխան պետական մարմինները շարունակում են աշխատանք տանել՝ երեխաների իրական ծնողներին բացահայտման հարցում:

Գվատեմալայից անօրինական ներգաղթած Էլզա Օրթիզը, ով արտաքսվել է հետ՝ Գվատեմալա և ում երեխան դեռևս շարունակում է մնալ Միացյալ Նահանգներում, բարձրաձայնում է այս խնդրի մասին՝ փորձելով ԱՄՆ-ի ու Կենտրոնական Ամերիկայի կառավարությունների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա:

«Աղաչում եմ նախագահ Դոնալդ Թրամփին շուտափույթ վերադարձնել իմ երեխային: Ես չեմ ուզում երկար սպասել: Երկու ամիսը բավարար է մայրերի համար գիտակցելու, որ պետք չէ անօրինական հատել սահմանը»,- ասում է Օրթիզը:

Նախագահ Թրամփը օրերս կրկին վերահաստատել էր իր դիրքորոշումը անօրինական ներգաղթյալների հարցում՝ հորդորելով անօրինակ չհատել ԱՄՆ-ի սահմանը:

Կենտրոնական Ամերիկայի անօրինական ներգաղթյալներն ամերիկյան սահմանը հատում են Մեքսիկայից՝ փորձելով խուսափել իրենց երկրներում առկա բազմաթիվ խնդիրներից, ներառյալ գործազրկությունը, աղքատությունն ու քրեական խմբավորումների բռնությունները:

Facebook Forum

XS
SM
MD
LG