Մատչելի հղումներ

Թրամփը Գերագույն դատարանի խորհրդի անդամի պաշտոնում ներկայացրեց Քավանոյի թեկնածությունը

please wait

No media source currently available

0:00 0:01:23 0:00

Բրեթ Քավանոն, որին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրել էգ Գերագույն դատարանի խորհրդի անդամ, երեքշաբթի օրը սկսեց դեպի այդ խորհուրդ գնալու ուղին, քանի որ պիտի նաեւ ստանա սենատորների աջակցությունը։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի Գերագույն դատարանի խորհրդի անդամ ընտրեց Բրեթ Քավանոյին, որը օգոստին կփոխարինի Էնթոնի Քենեդիին։ Վերջինս որոշել է անցնել թոշակի։

Քավանոյին Թրամփն անվանում է ՝՝դատավորների դատավոր՛՛ ու իսկական առաջնորդ։

Պահպանողական ուղղվածությամբ 53-ամյա Քավանոն անցած 12 տարիներին եղել է դաշնային դատավոր։ Նրա խոսքերով, եթե իր թեկնածությունը հաստատվի Սենատում, ինքը ամենայն լրջությամբ կմոտենա իր առջեւ դրված բոլոր առաջադրանքներին։
՝՝Եթե հաստատվեմ այս պաշտոնում, միշտ կպաշտպանեմ Միացյալ Նահանգների Սահամանդրությունը եւ օրենքի գերակայությունը՛՛, ասել է նա։

Քավանոյի ընտրությունը ԱՄՆ-ի Սենատում հանդիպելու է հակասությունների ալիքի, որտեղ հանրապետականներն ունեն 51, դեմոկրատները՝ 49 աթոռ։ Դեմոկրատները հայտարարում են, որ պայքարելու են թույլ չտալու համար, որ Գերագույն դատարանն ավելի մղվի դեպի աջ։

Իրավական հարցերով մեծաթիվ փորձագետներ խոսում են այն մասին, որ Քավանոյի ուղին դեպի Գերագույն դատարան նմանվում է թագադրության։ Նրանց խոսքերով, նրա ընտրությունը մեծ անակնկալ չէր՝ իմանալով Թրամփի դիրքորոշումը։ Քավանոն, ասում են նրանք, եթե հաստատվի Սենատում, կդառնա Գերագույն դատարանում Թրամփի երկրորդ ընտրյալը։ Իսկ դա անչափ կարեւոր է հենց Թրամփի համար, քանի որ իշխանության սահմանները ստուգելու նրա փորձերը շատ հաճախ են հանգուցալուծվում Գերագույն դատարանում։ Հիշենք, որ այս դատարանն է կայացնելու որոշում, թե Թրամփը Ռուսաստանի հետ կապված հարցի շուրջ վկայություններ տալու է հատուկ հետաքննիչ Մյուլլերին, թե ոչ։

XS
SM
MD
LG