Մատչելի հղումներ

Հետազոտություն. Ամերիկացիների կեսը հավատում է Մյուլլերի հետաքննության արդարությանը


Հելսինքիում նախատեսված է նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ, մինչդեռ ամերիկյան քաղաքական կյանքում Ռուսաստանի վերաբերյալ հետաքննությունը շարունակում է մնալ արդիական:

Ռուսաստանի վերաբերյալ հետաքննությունը շարունակում է մնալ այսօրվա ամերիկյան քաղաքական կյանքի կարևոր հարցերից մեկը: Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարին ամերիկյան հատուկ ծառայությունները եզրակացրեցին, որ Ռուսաստանը ներգրավված է եղել 2016 թվականի ընտրություններին՝ նպաստելով նախագահ Թրամփին։ Մայիսին Ռոբերտ Մյուլերը գլխավորեց հատուկ հետաքննություն այս հարցի շուրջ:

Նախագահ Թրամփն իր հերթին այս հետաքննությունն անվանել է վհուկների որս: Հունիսին այս հարցի վերաբերյալ Ընտրողների ժողովրդավարական հիմնադրամը հրապարակեց զեկույց, ուր նշվում է, որ Թրամփի կողմնակիցների մեծ մասը հետաքննությունը համարում են անարդար, սակայն ամերիկացիների մոտ կեսը հավատացած է հետաքննության արդար ընթացքին:

«Մարդիկ կարծում են, որ հետաքննությունն արդար է ընթանում ու եթե մեղադրանքները հաստատվեն, ապա դրանք չափազանց լուրջ են: Նրանք կարծում են նաև, որ նախագահը չպետք է որևէ ձև միջամտի հետաքննությանը, ներառյալ Մյուլերին պաշտոնից հեռացնելու հարցը»,- ասում է հիմնադրամի ներկայացուցիչ Ռոբերտ Գրիֆին:

Սակայն հանրապետական կուսակցությունն աստիճանաբար կորցնում է իր համբերությունն այս հարցում:

«Եթե կան փաստեր Թրամփի թիմի անդամների կողմից որևէ խախտումներ իրականացնելու մասին, ապա ներկայացրեք դրանք: Եթե ունեք ապացույցներ, որ նախագահը դիմել է անօրինական գործողությունների, ներկայացրեք դրանք ամերիկյան ժողովրդին»,- հայտարարել է հանրապետական կոնգրեսական Թրեյ Գոուդին:

Իսկ այդ ընթացքում նախատեսվում է Պուտին-Թրամփ հանդիպումը, որը կկայանա հուլիսի 16-ին Հելսինքիում: Սպիտակ տունը հայտնում է, որ նախագահ Թրամփը կօգտագործի այս հնարավորությունը և ռուսական կողմին պատասխանատվության կկանչի՝ վերջինիս ապակառուցողական գործունեության համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG