Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը սկսում է ճամփորդություն եվրոպական երկներով


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը սկսում է ճամփորդություն եվրոպական երկրներում, առաջին կանգառը կատարելով Բրյուսելում, որտեղ սկսվում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Մեծ Բրիտանիայում նա հանդիպումներ է ունենալու վարչապետ Թերեզա Մեյի եւ Անգլիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ: Հելսինկիում հուլիսի 16-ին հանդիպում է անցկացվելու Թրամփի ու Ռուսաստանի նրա պաշտոնակից Պուտինի միջեւ:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ, դեսպան Քեյ Բեյլի Հաթչիսոնը մտահոգություն է արտահայտել, իր խոսքերով ասած, Ռուսաստանի ‘’չարամիտ գործողությունների’’ կապակցությամբ, սակայն հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ շեշտել է նաեւ Ռուսաստանի հետ բանակցելու կարեւորությունը:
Հաթչիսոնն ասել է, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրները դրականորեն են արձագանքում դաշինքում ավելի մեծ ֆինանսական պատասխանատվություն կրելու նախագահ Թրամփի կոչերին, որն ասել էր, թե դաշինքի անդամ 28 երկրների կեսը պետք է մինչեւ 2024 թվականը իրականացնեն իրենց Համախառն ներքին արդյունքի երկու տոկոսի չափով ՆԱՏՕ-ին հատկացումներ տրամադրելու իրենց պարտավորությունները:

Արդյո՞ք Եվրոպայի հետ սակագների հարցով սկսված հակասությունները կունենան ներգործություն ՆԱՏՕ-ի գագաթաժողովի վրա: Այս հարցին փորձագետները տալիս են հետեւյալ պատասխանը. ‘’Այս ճամփորդության ժամանակ Թրամփն ունենալու է ՆԱՏՕ-ի իր պաշտոնակիցների հետ շփման հարցում նախկին դժվարությունները:

Ճամփորդության ամենակարեւոր ու դժվար հանդիպումներից մեկը լինելու է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպումը:

XS
SM
MD
LG