Մատչելի հղումներ

Թուրքիայի երկաթուղային աղետից 24 մարդ է զոհվել


Թուրքիայում տեղի ունեցած երկաթուղային աղետի հետեւանքով կիրակի օրն այստեղ 24՜մարդ է զոհվել: Ստամբուլից դեպի Հունաստանին սահմանակից Էրդին ուղեւորվող գնացքը, որը 362 ուղեւոր էր տեղափոխում, գծերից դուրս է եկել Թեքիրդաղի շրջանում:

Փոխվարչապետ Ռեջեփ Աքդաղն ասել է, թե վերջերս տեղացած առատ անձրեւների պատճառով թուլացել է երկաթգծերի հիմք հանդիսացող հողը: Հիվանդանոցներ են տեղափոխվել գնացքում գտնվող 318 ուղեւորներ, նրանցից 124-ը հոսպիտալացվել է: Որոնողական եւ փրկարարական աշխատանքները երկուշաբթի օրն ավարտվել են:

ՍիԷնԷն-ի թուրքական բաժինը տեղեկացնում է, որ վթարի պատճառը եղել է փլուզված մի կամուրջ:

XS
SM
MD
LG