Մատչելի հղումներ

Ուկրաինան պատրաստվում է Եվրամիության հետ գագաթաժողովին


Ուկրաինան պատրաստվում է Եվրամիության հետ գագաթաժողովին
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

Եվրոպական միության եւ Ուկրաինայի միջեւ Բրյուսելում երկուշաբթի օրն անցկացվելիք գագաթաժողովի օրակարգի կենտրոնական հարցերն են լինելու Ուկրաինային արեւելյան հատվածում ռուսամետ ապստամբների հետ հակամարտությունը եւ տարածված կոռուպցիան

Կիեւի հակակոռուպցիոն պայքարի այգում այս օրերին ցուցադրվում են 46 հազար դոլար արժողությամբ բյուրեղապակյան բազե, 300 հազար դոլար արժողությամբ, սահամանափակ արտադրության ԲեԷմՎե ավտոմեքենաներ: Ցուցահանդեսը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, ցուցադրելու համար ոչ թե ապրանքատեսակները, այլ կոռուպցիայի արտաքին պատկերը:

Նախաձեռնության կազմակերպիչներն ասում են, թե այցելուներն այստեղից հեռանում են զայրացած, քանի որ այս պատկերը չի կարող մարդկանց թողնել անտարբեր:

Հենց կոռուպցիան է լինելու քննարկման առարկա Եվրամիության եւ Ուկրաինայի միջեւ անցակացվելիք գագաթաժողովում: Հիշեցնենք, որ Միությունը Կիեւին խոստացել է 1 միլիարդ 200 միլիոն դոլարի ֆինանստական օգնության մի փաթեթ, եթե այն համաձայնվի իրականացնել ներքին լուրջ բարեփոխումներ:

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնից Անաստասիա Վորոնկովայի խոսքերով, հիմա կարեւորը Ուկրաինայում 2019 թվականին անցկացվելիք ընտրություններն են: Ու հենց ընտրություններն են ցույց տալու երկրի պատկերը:

Մեկ տարի առաջ Եվրամիության եւ Ուկրաինայի միջեւ կնքվեց ասոցացման համաձայնագիրը: Մեծաթիվ ուկրաինացիների համար այն տնտեսական նոր հնարավորությունների, օրենքի գերակայության հույս էր:

Ինչպես Լոնդոնի Քոլեջ Համալսարանի դասախոսներից Էնդրու Ուիլսոնն է ասում, ‘’Առաջին հայացքից թվում է, թե դեպի Եվրամիություն արտանահումների ծավալն ավելանում է, սակայն դա բավարար չէ տնտեսությունը ճահճից դուրս բերելու համար: Այնպես որ, հիմա Ուկրաինայում այդ հարցում հիասթափության նշաններ են նկատվում’’:

Միությունն այժմ պիտի փորձի գագաթաժողովի միջոցով վերահաստատել, որ պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

Սպիտակ տունն իր հերթին վերահաստատում է, որ չի փոխել Ռուսաստանի կողմից Ղրիմն անօրինական կերպով բռնակցելու նկատմամբ իր վերաբերմունքը:
Այս հարցի շուրջ նաեւ կարող է խոսք գնալ երկու երկրների նախագահների միջեւ, երբ հուլիսի 16-ին հանդպեն Հելսինկիում:


XS
SM
MD
LG