Մատչելի հղումներ

Չինաստանը սպառում է սակագների դեմ իր սակագներով, Թրամփը՝ սպառնում ավելացնել սակագները


Չինաստանը սպառում է սակագների դեմ իր սակագներով, Թրամփը՝ սպառնում ավելացնել սակագները
please wait

No media source currently available

0:00 0:01:17 0:00

՝՝Միացյալ Նահանգները կրակ է արձակում ընդդեմ ամբողջ աշխարհի, այդ թվում՝ ընդդեմ ինքն իրեն՛՛, հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարը՝ խոսելով ԱՄՆ-ի կողմից սահմանված այն սակագների մասին, որոնք ուժի մեջ են մտնելու ուրբաթ օրվանից։ Նրա խոսքերով, հավելյալ սակագները կվնասեն համաշխարհային արդյունաբերական շղթան։ Բացի այդ, նշում է նա, Չինաստանից արտահանվող ապրանքների 59 տոկոսն արտադրվում են արտասահմանյան, այդ թվում՝ ամերիկյան ընկերությունների կողմից։

Չնայած Չինաստանը հայտարարում է, թե չի ցանկանում մտնել առեւտրային պատերազմի մեջ, սակայն ակնարկում է նաեւ, որ եթե ուրբաթ օրը սակագները մտնեն ուժի մեջ, Պեկինը կդիմի հակադարձ քայլերի եւ անմիջապես կսահմանի սակագներ Ամերիկայից ներկրվող ապրանքների վրա։

Առաջին հարվածը կստանա ԱՄՆ-ի գյուղատնտեսությունը։ Ամեն տարի Չինաստան է ԱՄՆ-ից արտահանվում 12 միլիարդ դոլարի համարժեք սոյայի լոբի։ Իսկ արտահանման կրճատումը մեծապես կվնասի Ամերիկայի գյուղատնտեսական նահանգներին, որոնք նախագահական ընտրությունների ժամանակ մեծապես աջակցել էին Թրամփին։

Սակայն Դոնալդ Թրամփը դրանով չի բավարարվում ու հայտարարում է, որ եթե Չինաստանը դիմի պատասխան քայլերի, ինքն ավելի մեծ սակագներ կհաստատի Չինաստանից 4ՕՕ միլիարդ դոլար կազմող ներկրումների վրա։

XS
SM
MD
LG