Մատչելի հղումներ

Թրամփի դեմ նախապատրաստվում են բողոքի ցույցեր Լոնդոնում


Թրամփի դեմ նախապատրաստվում են բողոքի ցույցեր Լոնդոնում
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00

Այսօր Մեծ Բրիտանիայում ոչ միայն եղանակն է շատ շոգ, այլեւ բարձրացել է քաղաքական մթնոլորտի ջերմաստիճանը։ ԱՄՆ-ի նախագահի կողմից հուլիսի 12-ին նախատեսված այցը կարող է ուղեկցվել ներգաղթի եւ կլիմայական փոփոխությունների հարցերում Թրամփի վարած քաղաքականության դեմ բողոքի ցույցերով։

Թրամփի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի միջեւ 2Օ17 թվականին Սպիտակ տանը տեղի ունեցած առաջին հանդիպումը խոստումնալից էր։ Սակայն երկու երկրների միջեւ այսպես ասած ՝՝հատուկ հարաբերությունները՛՛ ներկայումս հայտնվել են փորձարկման փուլում։

Ինչպես Չեթըմ հաուս վերլուծական կենտրոնի աշխատակիցներից Լեսլի Վինջամուրին է ասում, Թրամփի ծայրահեղ աջ բովանդակությամբ խոսքերը մեծ քննարկումների առարկա էին դարձել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։

՝՝Այժմ էլ Եվրոպայի նկատմամբ սակագներ սահմանելու, Իրանի հետ կնքված միջուկային գործարքից դուրս գալու, փախստականների ընտանիքների անդամներին միմյանցից բաժանելու նրա քաղաքականությունը նոր թափ են հաղորդում նրա դեմ բողոքի ալիքին՛՛, ասում է նա։

Թրամփի այցն իրականացվում է այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիան պատրաստվում է թողնել Եվրոպական միությունը։ Եվ կառավարությունն այս առումով զգում է ԱՄՆ-ի հետ տնտեսական ու անվտանգության բնագավառներում համագործակցությանը զարկ տալու կարիք՛՛։

Վերլուծաբաններից Դեյվիդ Սըրջընթի խոսքերով, Բրեքզիթի այս ժամանակաշրջանում Լոնդոնն ունի աշխարհի այլ հատվածներում դաշնակիցների ցանց ստեղծելու կարիք։ Իսկ ամենա ուժեղ դաշինքը, ասում է նա, կարող է լինել Միացյալ Նահանգների հետ։

Սակայն արդյո՞ք Թրամփին նույնքան հետաքրքրում է Լոնդոնի հետ այս բնագավառներում համագործակցությունը։

՝՝Կարծում եմ, ասում է Լեսլի Վինջամուրին, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի միջեւ առաջնայինը կհամարվի անվտանգության շուրջ համագործակցությունը եւ ՆԱՏՕ-ն՛՛, ասում է Լեսլի Վինջամուրի։

Լոնդոնից հետո Թրամփը մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, ավելի ուշ հանդիպելու է Ռուսաստանի իր պաշտոնակցին։ Իսկ, թե որքան են Մեծ Բրիտանիայում հակադրվում Թրամփի քաղաքականությանը, ցույց կտա անցկացվելիք բողոքի ցույցերի ծավալը։


XS
SM
MD
LG