Մատչելի հղումներ

Թաիլանդցի 12 երեխաները՝ կյանքի ու մահվան միջեւ պայքարում


Թաիլանդցի 12 երեխաները՝ կյանքի ու մահվան միջեւ պայքարում
please wait

No media source currently available

0:00 0:01:47 0:00

Թաիլանդում փրկարարներին հաջողվել է հասնել անչափահաս այն 12 ֆուտբոլիստ երեխաներին ու նրան մարզչին, որոնք ջրի մակարդակի կտրուկ բարձրացման արդյունքում առանց ելքի հնարավորության մնացել են երկրի քարանձավային ամենամեծ ցանցի մեջ։

Թաիլանդի փրկարարները, նրանց հետ նաեւ բժշկական մի խումբ անցել են քարանձավներ տանող ջրի շերտը եւ հասել մեծ խորության վրա գտնվող այն քարանձավ, որտեղ արդեն 1Օ օր պատսպարվել են մանկական ֆուտբոլային թիմի 12 երեխաներ ու նրանց մարզիչը։ Երեխաներն անցած օրերի ընթացքում մեծապես հյուծվել են, ինչը փրկարարական աշխատանքներն ավելի է բարդացնում։

Եթե ջրի մակարդակն իջնի, երեխաները կկարողանան քայլելով դուրս գալ։ Եթե չիջնի, պիտի սուզված լողան։ Դրա համար անհրաժեշտ են հատուկ դիմակներ, որոնց փրկարարները դեռեւս սպասում են։

Մի քանի կիլոմետր սուզված լողալը դժվար է նույնիսկ փորձառու սուզորդների համար։ Բայց այս տղաները ստիպված են հիմա սովորել սուզված լողալ։ Հարկավոր է նաեւ, որ նրանք կազդուրվեն ու կոփվեն։

Ինչպես բրիտանացի փրկարարներն են ասում, միայն շնչառական սարքին վարժվելու համար կպահանջվի առնվազն երեք օր։ Սակայն, ավելացնում են նրանք, առջեւում տարբեր ուղղություններով շարժվող ջուր է, խորը ու կեղտոտ, հեռավորությունը՝ երկար։ Այդ պատճառով փրկարարական աշխատանքներն այս պահին միայն կենտրոնանում են երեխաներին սնունդ հասցնելու վրա։ 13 անձինք կարող է ստիպված լինեն սպասել մինչեւ անձրեւային սեզոնի ավարտը՝ մինչեւ սեպտեմբեր։

Մութ, խոնավ ու վտանգավոր քարանձավում այդքան երկար ժամանակ մեկուսացված սպասելը, ըստ մասնագետների կարող է թողնել ոչ միայն ֆիզիոլոգիական բարդություններ երեխաների վրա, այլ նաեւ առաջ բերել հոգեբանական խնդիրներ։

Ծովային նավատորմի երկու սուզորդներ այսուհետ քարանձավում են մնալու 13 հոգանոց այս թիմի հետ։ Նրանք արդեն սկսել են մարզել երեխաներին սուզված լողալ ջրում։ Սովորում են նաեւ շնչել ակվալանգներով։ Չէ որ անձրեւային սեզոնն ավարտվում է սեպտեմբերին։

Ու ֆուտբոլային այս թիմն ունի այս անգամ ոչ թե դաշտում, այլ` ջրի տակ հաղթանակ տանելու պարտավորություն։

XS
SM
MD
LG