Մատչելի հղումներ

ԱՄՆ-Մեքսիկա հարաբերությունները՝ Մեքսիկայի նոր նախագահի պայմաններում


ԱՄՆ-Մեքսիկա հարաբերությունները՝ Մեքսիկայի նոր նախագահի պայմաններում
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

Մեքսիկայում նախագահի պաշտոնում ձախակողմյան գործիչ Անդրես Մանուել Լոփեզ Օբրադորի ընտրությունը նոր իրավիճակ կարող է ստեղեծել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին։ Փորձագետներն ասում են, թե նրա պաշտոնավարման ժամանակ կարող են փոփոխություններ տեղի ունենալ երկու երկրների հարաբերություններում։

Հակառակ շատերի մտավախությանը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ինքն ուզում է լավ հարաբերություններ հաստատել Մեքսիկայի նոր նախագահի հետ։

Թրամփը կարծում է, որ Մեքսիկայի նախագահի պաշտոնում ընտրված Օբրադորը կուզենա իր հետ աշխատել ԱՄՆ-Մեքսիկա սահմանի վերահսկողությունն ուժեղացնելու գործում։

Սակայն հիշեցնենք, որ Օբրադորը քննադատել է սահմանային պարիսպ կառուցելու Թրամփի պահանջը եւ միշտ պնդել, որ կառուցման դեպքում իր երկիրը որեւէ կերպ չի ֆինանսավորելու այն։

Ինչպես փորձագետներից Ռուբեն Օմոսն է ասում, Լոփեզ Օբրադորը պաշտոնը ստանձնում է երկու երկրների միջեւ աննախադեպ ցածր մակարդակի հարաբերությունների պայմաններում։

՝՝Նա ուզում է, որ ԱՄՆ-ի հետ հաստատվեն հարգալից հարաբերություններ՝ սակայն առաջին տեղում դնելով Մեքսիկայի շահերը՛՛, ասել է նա։

Լոփեզ Օբրադորը մեծ ցանկություն ունի ԱՄՆ-ի հետ քննարկել Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի պայմանագիրը (ՆԱՖԹԱ), ներգաղթին ու սահմանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Սակայն որոշ փորձագետներ, ինչպես Մայքըլ Շիֆերը, կարծում են, որ հարաբերությունները կարող են ավելի վատթարանալ։

Շիֆերի խոսքերով, ՝՝Եթե նույնիսկ ի վերջո հարաբերությունները մտնեն բնական հունի մեջ, դեպի այդ հունը տանող ճանապարհը կարող է լինել շատ քարքարոտ, հարաբերությունները՝ ալեկոծված՛՛։


Անդրես Մանուել Լոփեզ Օբրադորը Մեքսիկայի նախագահի պաշտոնը կստանձնի նոյեմբերի 2Օ-ին՝ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից երկու շաբաթ անց, ինչը կորոշի, թե որ կուսակցությունն է Կոնգրեսում կազմում մեծամասնություն, Թրամփի Հանրապետականը, թե՞ ընդդիմադիր Դեմոկրատականը։

XS
SM
MD
LG