Մատչելի հղումներ

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Ալեքսանդր Սարգսյանի տանը


Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին գործողություններ է իրականացնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի տանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:

«Որոշակի գործողություններ իրականացվում են: Մամուլին փոխանցելու այլ տեղեկատվություն առայժմ չունենք, սակայն ավելի ուշ՝ այսօր երեկոյան, կամ վաղը առավոտյան կլինի պաշտոնական տեսանյութ»,-ասաց նա:

Հունիսի 25-ին Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել Երևանի Սայաթ Նովա փողոցից՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով, սակայն հետո ազատ էր արձակվել:

XS
SM
MD
LG