Սանկտ-Պետերբուրգում ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ: Հիշեցնենք, որ շուտով նախատեսվում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների միջև հանդիպում, Հելսինկիում կայանալիք գագաթաժողովի շրջանակներում:
Ռուս-ամերիկյան հարաբերությունները վերջին շրջանում գտնվում են ամենացածր մակարդակի վրա՝ կապված 2016 թվականի ընտրություններում Ռուսաստանի ներգրավվածության, սահմանված պատժամիջոցների ու Ուկրաինայի, Սիրիայի և այլ հարցերում եղած տարաձայնությունների պատճառով:
Ռուսաստանյան կողմը հույս է հայտնել, որ Կոնգրեսականների պատվիրակության հետ հանդիպումը կարող է բարելավել հարաբերությունները: Ի պատասխան ամերիկյան պատվիրակության ղեկավար, հանրապետական սենատոր Ռիչարդ Շելբին կոչ է արել վերսկսել երկխոսությունը:
Նախագահ Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է պատասխանել, թե արդյոք ամերիկյան պատվիրակությունը կհանդիպի երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:
Facebook Forum