Մատչելի հղումներ

Բախումներ Իրանում իրավապահների ու ցուցարարների միջև


Իրանի հարավ-արևելքում գտնվող Խորամշահրում գրանցվել են ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ: Քաղաքացիները բողոքում էին խմելու ջրի պակասի ու օդի աղտոտվածության դեմ:

Կիրակի օրը Իրանի հարավ-արևմտյան շրջաններում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, որոնց ժամանակ եղել են տուժածներ:

Ըստ տարածված տեսագրության՝ ցուցարարները բախվել են անվտանգության ուժերի հետ և քարեր նետել իրավապահների ուղղությամբ: Պետական հեռուստաընկերությունը եթերում ցուցադրել է ցուցարարների կողմից կոտրված շենքերի պատուհաններ: Տեսագրության մեջ լսվում են կրակոցներ: Հայտնի է, որ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ:

Խորամշահրում մի քանի օր ընթացած բողոքի ցույցը եղել է խաղաղ: Մարդիկ բողոքում էին շրջանում խմելու ջրի պակասից և օդի աղտոտվածությունից:

Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին տեղեկացրել է, որ բախումների ընթացքում զոհեր չեն եղել: Նրա տեղակալ Հոսեյն Զոլֆաղարին նշել է, որ վիրավորվել է 11 մարդ, որոնցից 10-ը ոստիկանության աշխատակից են:

Վերջին շրջանում Իրանում հաճախ են բռնկվում բողոքի ցույցեր: Փորձագետների կարծիքով իշխանությունների չարաշահումները էլ ավելի են սրում իրավիճակը երկրում:

Facebook Forum

XS
SM
MD
LG