Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսականները չեկան ներգաղթի շուրջ համաձայնության


ԱՄՆ-ի կոնգրեսականները չեկան ներգաղթի շուրջ համաձայնության
please wait

No media source currently available

0:00 0:01:35 0:00

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի օրը չկարողացավ ընդունել ներգաղթի մասին օրենքները բարեփոխելու որոշում, հակառակ այն հանգամանքին, որ նախագիծը երկու կուսակցությունները քննարկում էին արդեն մի քանի ամիս։

Պալատում այս անհամաձայնության արդյունքում անորոշ է մնում 1 միլիոն 8ՕՕ հազար այն երիտասարդների ճակատագիրը, որոնք անչափահաս տարիքում Միացյալ Նահանգներ են բերվել անօրինական կարգով։ Հարցականի տակ է մնում նաեւ այն երեխաների ճակատագիրը, որոնք վերջերս են ծնողների հետ առանց մուտքի վիզայի մուտք գործել ԱՄՆ ու առանձնացվել ծնողներից։

Հարավային Քարոլինայում անցկացված մի հանրահավաքի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել էր դեմոկրատներին, որոնք նրա խոսքերով, ցանկանում են բաց պահել երկրի սահմանները ու մտահոգված էլ չեն այդ բաց սահմանների պատճառով աճող հանցագործություններով։

՝՝Մենք ուզում ենք ունենալ շատ ամուր, շատ խիստ սահմաններ։ Դրա արդյունքում է, որ գրանցվել է անօրինական ներգաղթյալների ամենացածր մակարդակն անցած 7Օ տարիների ընթացքում։

Թրամփն անցյալ շաբաթ հրահանգեց հետ կանգնել անօրինական եղանակով ներգաղթած ծնողներից երեխաներին առանձնացնելու իր քաղաքականությունից, երբ երկրում բարձրացավ բողոքի մեծ ալիք։ Սակայն սահմանային խստությունները շարունակում են մնալ որպես այս վարչակազմի գլխավոր նպատակ։

Հիշեցնենք գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզի խոսքերն այն մասին, որ իրենք շարունակելու են դատել այն մարդկանց, ովքեր այստեղ են մուտք գործում անօրինական եղանակով։

Մյուս կողմից էլ շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ Թրամփի այս խիստ քաղաքականության։

Թեքսաս նահանգում ավտոբուսների ճանապարհն արգելափակած ցուցարարներն ասում են, թե ՝՝չեն կարող այլեւս հանդուրժել այս ռասիզմը՛՛։

Մի քանի նահանգներ դատական գործեր են հարուցել ընդդեմ Թրամփի վարչակազմի՝ պահանջելով վերամիավորել երեխաներին ծնողներից առանձնացված ընտանիքներին։

Իսկ ներգաղթի ու սահմանային անվտանգության վրա կենտրոնանալու Թրամփի վարչակազմի առաջնային նպատակը, ըստ մեծաթիվ վերլուծաբանների, միջանկյալ ընտրություններում իր կուսակցության համար առավել ձայներ հավաքելն է։

Թրամփն ու նրա վարչակազմը պատմությունից լավ գիտեն, որ նախագահական ընտրություններից երկու տարի հետո անցկացվող Կոնգրեսի ընտրություններում նախագահի կուսակցությունը սովորաբար պարտություն է կրում։ Հիմա Թրամփն ու վարչակազմը փորձում են խնդիրները կտրուկ լուծելու նախընտրական արշավի ժամանակ տրված խոստումներն իրականացնել կտրուկ կերպով, ավելի մեծաթիվ աթոռներ պահելու համար։

XS
SM
MD
LG