Մատչելի հղումներ

Գերագույն դատարանի որոշումը՝ մեծ հաղթանակ Թրամփի համար


Գերագույն դատարանի որոշումը՝ մեծ հաղթանակ Թրամփի համար
please wait

No media source currently available

0:00 0:01:31 0:00

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշեց ուժի մեջ պահել հիմնականում մահմեդական բնակչություն ունեցող հինգ երկրներից դեպի ԱՄՆ ճամփորդությունները կրճատելու Թրամփի վճիռը, դատարանի առջեւ հավաքվեց բազմություն՝ բողոքելու այդ վճռի դեմ։

Դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը եւ նրա հետ այս որոշմանը կողմ քվեարկած մյուս չորս դատավորները գտնում են, որ նախագահը, ելնելով երկրի ազգային անվտանգության շահերից, ունի ճամփորդությունները սահմանափակելու էական լիազորություններ։
5-ը 4-ի հարաբերությամբ ընդունված որոշումը նախագահ Թրամփը համարում է մեծ հաղթանակ ԱՄՆ-ի սահմանադրության համար։

՝՝Մենք պիտի լինենք հաստատուն, պիտի լինենք ապահով ու պիտի լինենք պաշտպանված՛՛, հայտարարել է Թրամփը։


Այսպիսով այս որոշումը վերջ է դնում 16 ամիս տեւած իրավական հարցերով այս ճակատամարտին, որի մի կողմում կանգնած Թրամփը, ըստ շատերի, պահանջում է, լիովին արգելել մահմեդականների մուտքը Միացյալ Նահանգներ, մի բան, որը քննադատների խոսքերով, խտրականություն է ընդդեմ մահմեդականների։


Ինչպես Ամերիկա-մահմեդական հարաբերությունների խորհուրդ կենտրոնի վերլուծաբաններից Նիհադ Աուորդն է ասում, ՝՝Նրանք կործանում են որպես պետություն մեր ժառանգությունը։ Սակայն մենք ենք ժողովուրդը եւ ժողովուրդն է, որ ունի վերջնական խոսքի իրավունքը։ Հույս ունենք, որ կպահպանենք այն գաղափարները, որոնց վրա կառուցվել է այս պետությունը՛՛։


Ասենք, որ Գերագույն դատարանի որոշումը գործնականում ոչինչ չի փոխել։ Այն թույլ էր տվել ճամփորդությունների արգելքն ուժի մեջ մտցնել դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերից, որն արդեն իսկ սահմանափակել էր Իրանից, Լիբիայից, Սոմալիից, Սիրիայից, Եմենից, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայից եւ Վենեսուելայից դեպի ԱՄՆ ճամփորդությունները։

XS
SM
MD
LG