Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դաշնային դատարանը պահանջում է վերամիավորել ծնողներից առանձնացված երեխաներին


ԱՄՆ-ի դաշնային դատարանը պահանջում է վերամիավորել ծնողներից առանձնացված երեխաներին
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00

ԱՄՆ-ի դաշնային դատարաններից մեկը կարգադրել է երկրի կառավարությանը վերամիավորել փախստական ծնողներին իրենց երեխաների հետ, որոնց առանձնացրել են սահմանն անօրինական կերպով հատելուց հետո։ Ըստ վիճակագրական տվյալների, Միացյալ Նահանգներում իրենց ծնողներից մայիս ամսից ի վեր առանձնացվել է փախստական ավելի քան 2 3ՕՕ երեխա, որոնք ծնողների հետ ԱՄՆ-ի հարավային սահմանն են հատել առանց մուտքի արտոնագրերի։ Այդ ժամանակ էր, որ ուժի մեջ մտավ սահմանն անօրինական կերպով հատող անձանց նկատմամբ քրեական մեղադրանքներ սահմանելու Թրամփի վարչակազմի քաղաքականությունը։

Երեխաներին ծնողների հետ վերամիավորելու որոշումը կայացրել է Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքի դաշնային դատարանը։ Որոշումը պահանջում է, որ մինչեւ 5 տարեկան երեխաները ծնողների հետ վերամիավորեն 14, ավելի մեծերը՝ 3Օ օրվա ընթացքում։

Իսկ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականներին մնացել է միայն մեկ հնարավորություն քվեարկության ժամանակ հավաքելու համար այնքան ձայներ, որպեսզի ընդունվի ներգաղթի մասին օրենքները բարեփոխելու իրենց նախագիծը։ Նախագիծը, հիշեցնենք, նախատեսում է ֆինանսավորել սահմանային պարսպի մի մասի կառուցումը, լուծել կալանավորված ընտանիքների խնդիրը եւ քաղաքացիություն ստանալու հնարավորություն տալ անչափահաս տարիքում առանց փաստաթղթերի ԱՄՆ մուտք գործած 1 միլիոն 8ՕՕ հազար երիտասարդների։

Սակայն դրա համար անհրաժեշտ առնվազն 215 ձայնից պակասում է 2Օ-ից 3Օ ձայն։

Անօրինական փախստականների մեծ մասը փախուստի են դիմել բռնությունների մեջ հայտնված իրենց հայրենիքներից՝ հիմնականում Գվատեմալայից, Հոնդուրասից եւ Էլ Սալվադորից։ Այդ երեք երկրների պաշտոնատար անձանց հետ հինգշաբթի օրը հանդիպում են ունենալու ԱՄՆ-ի ներքին գործերի նախարար Քիրսթըն Նիլսընը եւ երկրի փոխնախագահ Մայք Փենսը, որն ի դեպ հանդիպումից երեք օր առաջ է նախազգուշացրել անփաստաթուղթ փախստականներին. ՝՝Եթե չեք կարողանում գալ օրինական եղանակով, ընդհանրապես մի եկեք՛՛։

XS
SM
MD
LG