Մատչելի հղումներ

Մոսկվայում հանդիպելու են ԱՄՆ-ի Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ռուսաստանի արտգործնախարարը


ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլոթոնը Մոսկվայում չորեքշաբթի օրը հանդիպում է ունենալու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, ամենայն հավանականությամբ նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ գագաթաժողով կազմակերպելու նպատակով։ Հանդիպումը կարող է տեղի ունենալ Բրյուսելում հաջորդ ամիս անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո։ Հանդիպման օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում, սակայն կարծիք կա, որ Կրեմլը ցանկանում է քննարկման առարկա դարձնել Սիրիայի խնդիրը։

Անցյալ շաբաթավերջին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել էր, թե Կրեմլի հետ հարաբերություններում ԱՄՆ-ը փորձում է գտնել այն ոլորտները, որտեղ իրար են բախվում երկու երկրների շահերը, եւ այն ոլորտները, որտեղ կա ամերիկյան շահերը պաշտպանելու կարիք։ Նրա խոսքերով, կան ոլորտներ, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են գտնել ընդհանուր եզրեր։


XS
SM
MD
LG