Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն շուտով կարող է էլ ավելի ընդլայնվել


ՆԱՏՕ-ն շուտով կարող է էլ ավելի ընդլայնվել
please wait

No media source currently available

0:00 0:01:40 0:00

ՆԱՏՕ-ն հաջորդ ամիս անցկացվելիք գագաթաժողովի ժամանակ կարող է մի փոքր էլ ընդլայնվել` 29 անդամ երկրների շարքը հասցնելով 30-ի, կամ ավելի քան 30-ի: Պատճառն այն է, որ տասնամյակներ տեւած հակամարտությունը Հունաստանի եւ Մակեդոնիայի միջեւ կարծես մոտեցել է ավարտին: Անդամակցութան հայցեր են ներկայացրել երեք այլ երկրներ եւս:

ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Մակեդոնիայի առջեւ միայն մեկ խնդիր կար`իր անվանումը, քանի որ Հունաստանը չէր ուզում, որ այդ պետությունը կրեր իր շրջաններից մեկի անվանումը, ու գտնում էր, որ դա կարող էր լինել տարածքային պահանջատիրության մի ձեւ: Հիմա խնդիրը կարծես հարթվել է, քանի որ Սկոպիեում համաձայնել են փոփոխության ենթարկել երկրի անունը: Իսկ ՆԱՏՕ-ն ուզում է ավելի ընդլայնվել, քանի որ ավելի մեծ թվով անդամների միջոցով ավելի հեշտ է հաղթահարել իր առջեւ դրված խնդիրները:

Ատլանտյան խորհրդից Դեյմոն Ուիլսոնի խոսքերով, ‘’Այսօր, երբ մարդկանց մտահոգում են Ռուսաստանի հետ կապված մարտահրավերները, երբ բաժանում է նկատվում Մեծ յոթնյակում եւ անորոշություն է առկա եվրոպական դաշնակիցների հետ ԱՄՆ-ի հարաբերություններում, ՆԱՏՕ-ն ընդլայնելու փորձը կարելի է դրական մեծ քայլ համարել’’:

Երբ Ռուսաստանը շարունակ փորձում է մեծացնել իր ազդեցության լծակները Եվրոպայում, ՆԱՏՕ-ի ընդլայնումը կարող է ամրապնդել բոլոր անդամ երկրների համատեղ անվտանգությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ալեքսանդր Վերշբաուի խոսքերով, Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլ այնումը նշանակում է քաղաքական ու տնտեսական կայունության բարելավում:

‘’Իսկ առկա տարբերությունները հնարավոր է ավելի հեշտությամբ լուծել, երբ այդ տարբերությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջեւ են’’:

Սակայն ՆԱՏՕ-ի ընդլայնման առջեւ ճանապարհը լիովին մաքրված չէ: Չնայած Մակեդոնիայի ղեկավարը համաձայնել է փոփոխության ենթարկել երկրի անվանումը, դա դեռեւս պիտի հաստատվի հանրաքվեի միջոցով: Ի դեպ, հանրաքվե պիտի անցկացվի նաեւ Հունաստանում, պարզելու համար, թե արդյոք հույները խնդիրը լուծված կհամարեն, եթե Մակեդոնիան անվանվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:

XS
SM
MD
LG