Մատչելի հղումներ

Ակտիվ քննարկումներ Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի ձևավորման շուրջ


Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Սթեֆան դե Միսթուրան ակտիվ քննարկումներ է ծավալում Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության ծավալման շուրջ

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Հորդանանի ու Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան ներկայացուցիչները երկուշաբթի օրը նախատեսում են քննարկել Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի ձևավորման ու դրա գործունեության հետ կապված հարցեր:

Անցած շաբաթ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Սթեֆան դե Միսթուրան հանդիպել է Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների հետ:

Ժնևում նախատեսվող այս քննարկումները վերջին շրջանում սիրիական հակամարտության մեջ ներգրավված երկրների առաջին դիվանագիտական նախաձեռնությունն է:

Սահմանադրական հանձնաժողովի ձևավորմանն ուղղված աշխատանքներն արդեն ընթանում են երկու տարի: Նման հանդիպում կազմակերպվում է առաջին անգամ:

“Այսօր մենք կհանդիպենք մի շարք երկրների հետ, որոնք անտարբեր չեն Սիրիայի ճակատագրով: Ոչինչ չեմ կարող ասել նախքան այս կարևոր հանդիպումը: Շնորհակալություն”,- ասել է ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ բանագնացը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Դե Միսթուրային է օժտել սիրիական հակամարատության կողմերի միջև համաձայնության հաստատմանը նպաստելու հատուկ լիազորություններով, որոնց թվում է նաև ընտրությունների կազմակերպման գործընթացը:

Հունվարին Սոչիում կայացած Սիրիայի հարցով քննարկումներին Դե Միսթուրան խոստացել էր քննարկումներ ծավալել հանձանժողովի ձևավորման հարցում:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը տրամադրել է ՄԱԿ-ին իր լիազոր ներկայացուցիչների ցուցակը: Նմանատիպ ցուցակ սպասվում է սիրիական ընդդիմությունից:

Դե Միսթուրան ակնկալում է շարունակել քննարկումները նաև Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG