Մատչելի հղումներ

Հուլիսին կարող է կայանալ Թրամփ-Պուտին հանդիպումը


Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրները հաստատել են Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը, որը կարող է կայանալ մոտ ժամանակներում

Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի միջև գագաթաժողով կազմակերպելու ուղղությամբ:

Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն գագաթաժողովը կարող է կայանալ հաջորդ ամիս նախագահ Թրամփի՝ Եվրոպա այցելության ընթացքում:

Իր հերթին, նախագահ Պուտինը դրականորեն է արձագանքել նման հանդիպման հավանականության վերաբերյալ:

«Ամերիկայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ նման հանդիպումը օգտակար կլիներ: Ես համամիտ եմ: Դա այդպես է»,- ասել է Պուտինը:

Երկու առաջնորդները կարող են հանդիպել Բրյուսելում, նախքան հուլիսի 11-12-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Հանդիպման անցկացման մեկ այլ հնարավոր ժամկետ է նախագահ Թրամփի կողմից Մեծ Բրիտանիա կատարելիք այցին հաջորդող օրերը:

ԱՄՆ-ի նախագահն իր հետաքրքրությունն է արտահայտել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները բարելավելու հարցում, մասնավորապես գլոբալ խնդիրների շուրջ:

Այս ամիս Քվեբեկում տեղի ունեցած Մեծ յոթնյակի գագաթաժողովի ընթացքում նախագահ Թրամփն առաջարկել է ընդգրկել Ռուսաստանն ու վերադառնալ Մեծ ութնյակ ձևաչափին:

Հիշեցնենք, որ այս ձեւաչափով Ռուսաստանի մասնակցությունը հանդիպումներին դադարեցվել էր Ղրիմի բռնակցումից հետո:

Facebook Forum

XS
SM
MD
LG