Մատչելի հղումներ

 
«Նա իր արջերին էր կերակրում, իսկ մեր երեխաները սոված էին». ապրիլյան պատերազմում զոհված զինվորի հայր

«Նա իր արջերին էր կերակրում, իսկ մեր երեխաները սոված էին». ապրիլյան պատերազմում զոհված զինվորի հայր


Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված սերժանտ Ռոբերտ Աբրահամյանը նախքան զոհվելը 3 օր ոչինչ չէր կերել։ Այս մասին «Ազատության» հաղթրդմամբ հայտարարում է սերժանտի հայր Աբրահամ Աբրահամյանը: Նրա խոսքով, այդ մասին էր վկայում որդու մարմնի դատաբժշկական փորձաքննությունը:

Գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում զինվորների համար նախատեսված մեծ քանակությամբ սննդի հայտնաբերման առնչությամբ Աբրահամ Աբրահամյանըն ասաց․

«Նա իր արջերին էր կերակրում, իսկ մեր երեխաները սոված էին, դատարկ ստամոքսով: Ինձ համար էնքան ցավալի ա դա, որ իմ երեխան երեք օր սոված ա եղել: Ես կարամ թղթերը բերեմ, որ նա երեք օր հաց չի կերել: Գոնե կուշտ լիներ, դիմադրեր էդ ցավին, ողջ կմնար, իմ կողքին կլիներ: Հիմա նրանց նմաններն ապրում են, իսկ մեր երեխաները չկան»:

Էջմիածնի մերձակա՝ Ապագա գյուղում է բնակվում ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ընտանիքը։ Զոհվածի մայրը փաստում է՝ իրենց իսկ հարեւանությամբ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանը սեփական կենդանիներին ավելի մեծ ուշադրություն է դարձվել, քան իրենց։ «Մանվել Գրիգորյանը երկու տարվա ընթացքում չի այցելել տեսնելու՝ կապիտանի որդիներն ինչպե՞ս են ապրում»,- ասում է զոհված կապիտանի մայրը:

Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ Ատոմ Զոհրաբյանը, ում որդին, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը զոհվել էր կապիտան Արմենակ Ուրֆանյանի հետ, «Ազատության»-ն ասում է՝ վերջին բացահայտումներից պարզ դարձավ, որ իրենցից գողացվել է որդիների ողջ մնալու հնարավորությունը։

Facebook Forum

XS
SM
MD
LG