Մատչելի հղումներ

Էրդողանի վարկանիշն անկում է ապրում օրեցօր


Էրդողանի վարկանիշն անկում է ապրում օրեցօր
please wait

No media source currently available

0:00 0:01:34 0:00

Թուրքիայում հունիսի 24-ին անցկացվելիք խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից առաջ նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունում է, որ իր ՝՝Արդարություն եւ զարգացում՛՛ կուսակցությունը խորհրդարանում կարող է կորցնել մեծամասնությունը։

Թուրքիայի նախագահի կողմից մինչեւ հունիսի 24-ն անցկացվող հանրահավաքները նկատելիորեն ավելի նոսր են։ Որոշ հանրահավաքներ նույնիսկ չեղյալ են հայտարարվել մարդկանց թվի պակասի պատճառով։

Ինչպես թուրք որոշ վերլուծաբաններ են ասում, դրա պատճառը ընտրություններից հոգնածությունն է։ Պատճառներից մյուսը կուսակցության ներսում իշխանության կենտրոնացումն է, այսինքն՝ մարդիկ դժգոհ են, որ կուսակցության որոշումները կախված են հիմնականում առաջին դեմքի ցանկությունից։

Արտահերթ ընտրություններ հրավիրելուց միայն մի քանի ամիս առաջ Էրդողանը սկսել էր իր կուսակցության ներսում հարյուրավոր պաշտոնյաների մաքրազտում՝ ցանկանալով այստեղ պահել իրեն ամենահավատարիմներին։

Կուսակցությունից դուրս են մնացել հայտնի մեծաթիվ դեմքեր, հատկապես երկրի կենտրոնական հատվածի քաղաքներում ու գավառներում ճանաչված անձինք։

Իսկ Էրդողանի ու նրա կուսակցության ապագան կարող են որոշվել հենց այստեղ։ Այստեղ, որտեղ մարդիկ կարծում են, որ ՝՝Արդարություն եւ զարգացում՛՛ կուսակցությունն այնքան էլ լավ չի աշխատում արդարության ու զարգացման ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, այս կուսակցությունն արդեն բարոյալքված է, ասում են շատերը։

Դրան հակառակ, ընդդիմադիր ձախ-կենտրոնամետ ՝՝Հանրապետական ժողովրդական կուսակցություն՛՛-ից նախագահական թեկնածու Մուհարեմ Ինջեի հանրահավաքներին մասնակցում են ավելի մեծաթիվ մարդիկ, քան Էրդողանի հավաքների ժամանակ։

Իսկ այն փաստը, որ Էրդողանը մի քանի անգամ հանրահավաքների ժամանակ չի էլ իմացել, թե որ քաղաքում է ինքն այդ պահին գտնվում, ավելի է իջեցնում նրա վարկանիշը։

Նրան մեծապես խանգարում են նաեւ ոչ հարգի հայտարարությունները։ Օրինակ, մարդկանց դուր չի եկել նրա այն հայտարարությունը, թե հիմա ավելի մեծաթիվ ընտանիքներ ունեն սառնարաններ, քան մինչ իր իշխանության գալը, հայտարարություն, որն ընդդիմությունն օգտագործեց հեգնելու համար, թե ավելի մեծաթիվ մարդիկ այսօր չունեն այդ սառնարանները սննդով լցնելու հնարավորություն։

Էրդողանն իր արշավը այժմ հենում է պարզապես պաշտպանական հայտարարություններ անելու վրա, այլ ոչ թե օրակարգ ներկայացնելու համար։ Սա նույնպես բացասաբար է ազդում նրա հեղինակության ու վարկանիշի վրա։

Էրդողանի աջակիցների թիվը նոսրանում է օրեցօր։ Բացի նրա դեմ քվեարկողների թվի աճին, այսօր մեծանում է նրա աջակիցներից շատերի կողմից քվեարկությանը չմասնակցելու հնարավորությունը։

Վերլուծաբաններից շատերին էլ մտահոգում է էրդողանի պարտության դեպքում այստեղ վտանգավոր քաոս սկսվելու հնարավորությունը։

XS
SM
MD
LG