Մատչելի հղումներ

Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու ԱՄՆ-ի քայլը՝ մտահոգության պատճառ


Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու ԱՄՆ-ի քայլը՝ մտահոգության պատճառ
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

ԱՄՆ-ը երեքշաբթի օրը հայտարարեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու որոշման մասին։ Վաշինգտոնին զայրացրել էր Խորհրդի կողմից անցյալ ամիս անցկացված քվեարկությունը, որը կոչ է անում իսրայելյան ուժերի կողմից Գազայի գոտու ցուցացարարների սպանության շուրջ սկսել հետաքննություն։

Պետքարտուղար Մայք Փոմփեոն բողոքում է, թե մի կազմակերպություն, որի կազմի մեջ են մտնում Չինաստանը, Կուբան ու Վենեսուելան, չի կարող դասախոսություն կարդալ ԱՄՆ-ի համար։
Իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին քննադատում է խորհրդին՝ Իսրայելի դեմ ՝՝խրոնիկական կողմնապահություն՛՛ ունենալու մեջ։

՝՝Այս տարվա ընթացքում՛՛, ասում է նա, ՝՝Մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդն Իսրայելի դեմ է ընդունել 5 բանաձեւ՝ ավելի, քան Հյուսիսային Կորեայի, Իրանի ու Սիրիայի դեմ միասին վերցված՛՛։

Նրա խոսքերով, Խորհուրդն առաջնորդվում է քաղաքական կողմնակալությամբ, այլ ոչ թե մարդու իրավունքների վիճակով։
՝՝Կազմակերպությունը բարեփոխելու ԱՄՆ-ի ջանքերը խափանվել են ոչ ազատ համարվող երկրների կողմից, որոնց թվում են Ռուսաստանը, Չինաստանը, Կուբան ու Եգիպտոսը՛՛, ասել է Հեյլին։
Հեյլին ու Փոմփեոն ասում են, թե ԱՄՆ-ը մարդու իրավունքների պաշտպանությամբ կզբաղվի ՄԱԿ-ի կառույցից դուրս։ Սակայն ինչպես վերլուծաբաններն են ասում Խորհրդից դուրս գալու ԱՄՆ-ի այս քայլը մարդու իրավունքների պաշտպանության ցածր ցուցանիշ ունեցող երկրներին կտան Խորհրդի օրակարգը փոփոխելու հնարավորություն՝ մեծ վնաս պատճառելով մարդու իրավունքների պաշտպանությանն ամբողջ աշխարհում։

XS
SM
MD
LG