Մատչելի հղումներ

Վարչապետը հյուրընկալել է իրեն զանգահարած 10-ամյա Անգելիկային


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է 10-ամյա Անգելիկա Դերզյանին, ով տասն օր առաջ իրեն էր զանգահարել և հանդիպելու ցանկություն հայտնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը:

«Պատմությունը հետևյալն է. մի տասն օր առաջ հեռախոսիս զանգ եկավ, վերցրեցի, ասում է՝ բարև Ձեզ, վարչապե՞տն է խոսում: Ասացի՝ այո: Ասում է՝ ես 10-ամյա Անգելիկան եմ, ուզում եմ Ձեզ հետ հանդիպել:
Ասացի, որ հարմար պահի հետ կզանգեմ և կհրավիրեմ: Այսօր մեր հանդիպումը կայացավ: Անգելիկան ինձ համար իր նկարած երկու նկար էր բերել, խաչ ու աղոթագիրք: Իսկ ինձնից միայն մի խնդրանք ուներ, որ մեր զինվորները սոված չմնան, առողջ լինեն և առողջ տուն վերադառնան: Ես ասացի, որ ամեն ինչ կանեմ, որ հենց այդպես էլ լինի»,-գրել է վարչապետը:

XS
SM
MD
LG