Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը դուրս է գալիս Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդից


Միացյալ Նահանգները պատրաստվում է հայտարարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդից դուրս գալու որոշման մասին։ Այս մասին հայտնում են Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները։
Խնդրելով իրենց անունները չհրապարակել՝ նրանք ասել են լրագրողներին, որ պետքարտուղար Մայք Փոմփեոն եւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին շուտով հանդես կգան այս մասին համատեղ հայտարարությամբ։

Հեյլին անցյալ տարի էր սպառնացել, որ ԱՄՆ-ը կարող է դուրս գալ 47 պետություն ընդգրկող այս կազմակերպության կազմից, քանի որ այն շարունակաբար քննադատում է Իսրայելին եւ անդամների ցանկը լրացնում մարդու իրավունքների պաշտպանության հարցում վատ ցուցանիշ ունեցող երկրներով։

XS
SM
MD
LG