Մատչելի հղումներ

Կարծիք. Ինչպես կանդրադառնա Մունդիալը Ռուսաստանի տնտեսության վրա


Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնության ծախսերը կազմել են մոտ 15 միլիարդ դոլար: Որքա՞ն օգուտ այն կբերի Ռուսաստանին:

Պաշտոնական տվյալների համաձայն Ռուսաստանը ծախսել է մոտ 3 միլիարդ դոլարը՝ 12 նոր մարզադաշտ կառուցելու կամ հները բարելավելու համար: Մոտ 8 միլիարդ դոլար ծախսվել է ենթակառուցվածքների բարելավման համար: Որքա՞ն արդյունավետ է այս ամենը Ռուսաստանի տնտեսության համար:

«Բրազիլիայի առաջնության նման, Ռուսաստանում աշխարհի առաջնության անցկացման արդյունավետությունը նման է հարսանյաց զգեստին: Մի կողմից այն անհրաժեշտ է, քանի որ երջանկացնում է բոլորին, սակայն դրա տնտեսական արդյունավետությունը չի կարող որոշվել ամերիկյան ֆինանսական զեկույցների նման հաշվարկներով: Մենք երկար ճանապարհ պետք է անցնենք, որպեսզի դառնանք ոչ միայն հոկեյի երկիր, այլ նաև ֆուտբոլի»,- ասում է պրոֆեսոր Լեոնիդ Գրիգորևը Ռուսաստանի կառավարության վերլուծական կենտրոնից:

15 միլիարդ դոլարի ներդրման միջոցով Ռուսաստանը փորձում է բարելավել իր միջազգային վարկանիշը՝ անտեսելով Ուկրաինայի հիմնախնդրի պատճառով սահմանված պատժամիջոցները:

«Նախագահ Պուտինը փորձում է ներկայացնել, որ այս ամենն այդքան էլ կարևոր չէ նրա համար: Անկախ պատժամիջոցների նմանատիպ մրցաշար է կազմակերպվել»,- ասում է քաղաքական վերլուծաբան Դմիտրի Օրեշկինը:

Օրեշկինի կարծիքով նման մոտեցում իշխանությունները որդեգրել են բոլոր մնացած հարցերի վերաբերյալ ևս, ներառյալ Սիրիայի Եվ ռուսաստանցիները դրականորեն են արձագանքում դրան:

«Մարդկանց դուր է գալիս այս ամենը, սակայն մինչև այն պահը, երբ նրանք սկսեն զգալ, որ այս ամենի համար իրենք վճարում են սեփական գրպանից: Եվ դա նրանք շուտով կզգան»,- ասում է վերլուծաբանը:

Եվ դրա առաջին նախանշաններից է վերջերս Ռուսաստանի կառավարության որոշումը 60-ից 65 տարեկանը տղամարդկանց ու 55-ից 63 տարեկանը կանանց համար թոշակային տարիքը բարձրացնելու մասին:

Ռուսաստանում նշում են, որ համաշխարհային ֆուտբոլի այս տոնը նվեր է հատկապես երիտասարդության համար: Առաջնությունը կտևի մեկ ամիս, դրա արդյունքը կերևա մի քանի տարուց:

Facebook Forum

XS
SM
MD
LG