Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փախստականության դեմ պայքարըՎաշինգտոնում ու սահմաններին


ԱՄՆ-ի փախստականության դեմ պայքարըՎաշինգտոնում ու սահմաններին
please wait

No media source currently available

0:00 0:01:33 0:00

ԱՄՆ-ի նախագահն ավելի է խստացնում անօրինական փախստականության հոսքը կանգնեցնելուն ուղղված իր քաղաքականությունն ու կոչերը։ Քաղաքականություն, որի արդյունքում ԱՄՆ մուտք գործելու փաստաթուղթ չունեցող առնվազն 2 հազար երեխաներ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին անջատվել են իրենց ծնողներից։


ԱՄՆ-ում անօրինական փախստականությունը վերացնելու ջանքերում երկրի իշխանությունները դիմում են խիստ միջոցների։ Սահմանն անօրինական կարգով, այսինքն՝ առանց ԱՄՆ մուտք գործելու վիզայի այստեղ ժամանող ընտանիքներին առանձնացնում են երեխաներից՝ վերջիններիս պահելով այլ կացարաններում։

Այս քաղաքականության դեմ պայքարող անձինք ասում են, թե սա այն Ամերիկան չէ, որտեղ իրենք մեծացել են։
Առանց փաստաթղթերի փախստականներին սահմանի վրա կանգնեցնելու, դատական որոշումներ կայացնելու ու նրանց արտաքսելու Թրամփի վարչակազմի այս քաղաքականությունն արժանանում է քննադատության շատերի կողմից։
Սակայն Թրամփը հաստատակամ է։
՝՝Թույլ չենք տալու, որ Միացյալ Նահանգները վերածվի միգրանտների ճամբարի կամ փախստականների կացարանների՛՛, ասել է նա։
Նրա վարչակազմը պնդում է, թե այսօր իրենք ստիպված բուժում են այն վերքերը, որոնք առաջացել են փախստականության նկատամամբ նախորդ վարչակազմերի օրոք իրականացված մեղմ քաղաքականության արդյունքում։

Գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզի խոսքերով, ՝՝Երեխաների հետ սահմանն անօրինական կարգով անցնողների թիվը միայն 4 տարիների ընթացքում 14 հազարից հասել է 75 հազարի։ Սա այսպես չի կարող շարունակվել՛՛։

Այժմ դեմոկրատներն ու հանրապետականներից շատերն էլ դատապարտում են երախաներին ծնողներից առանձնացնելու այս վարչակազմի քաղաքականությունը։

Եվ ահա Սենատի դեմոկրատները ներկայացրել են օրենքի նախագիծ, որն արգելում է իրարից առանձնացնել ընտանիքների անդամներին, բացառությամբ այն դեպքերի, եթե վտանգված է երեխայի բարեկեցությունը։

Ներկայացուցիչների պալատն էլ այս շաբաթ քվեարկություն է անցկացնելու հանրապետականների ներկայացրած այն նախագծի շուրջ, որը զարկ է տալիս սահմանային անվտանգությանը։


XS
SM
MD
LG