Մատչելի հղումներ

Չինաստանը խոստացել է հակազդել Թրամփին


Չինաստանը խոստանում է հակազդել, եթե Միացյալ Նահանգները հավելյալ սակագներ սահմանի չինական ապրանքների նկատմամբ:

Երկուշաբթի օրն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ դիմել է ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչին, որպեսզի վերջինս ընդհանուր հաշվով 200 միլիարդ դոլարի համարժեք ապրանքատեսակներից տրամադրի այնպիսի ապրանքների ցանկ, որոնց նկատմամբ պետք է սահմանվի 10 տոկոսանոց սակագին:

Նախագահը հայտնել է, որ սա արձագանքն է 50 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքատեսակների նկատմամբ սակագին սահմանելու Պեկինի որոաշման հանդեպ, որոշում, որն իր հերթին ընդունվել էր ի պատասխան սակագներ սահմանելու մասին Թրամփի վարչակազմի առաջին որոշման:

Չինաստանի առևտրի նախարարը երեքշաբթի օրը քննադատել է Թրամփի գործողությունները՝ դրանք գնահատելով որպես «ճնշում և շանտաժ», որը խարխլում է այն փոխհամաձայնությունները, որոնց հանգել էին կողմերը տարբեր բանակցությունների արդյունքում:

Նախագահ Թրամփը հայտնել է, որ ինքը հիանալի հարաբերություններ ունի Չինաստանի նախագահի հետ, սակայն, ըստ նրա, Միացյալ Նահանգներն այսուհետ երբեք չի ենթարկվի շահագործման Չինաստանի ու այլ երկրների հետ առևտրային հարաբերություններում:

Facebook Forum

XS
SM
MD
LG