Մոսկվան իր շուրջն է համախմբել տարբեր երկրներից բազմաթիվ երկրպագուների Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում։ Վերջիններս այստեղ են բերել իրենց երկրների մշակույթն ու գունեղությունը:
Շատերն առաջին անգամ են այցելում Ռուսաստան:
«Մարդիկ շատ բարեհամբույր են և ամեն ինչ շատ գեղեցիկ է»,- ասում է եգիպտոսցի Սալահը:
«Բոլորս միավորված են: Ամերիկացիները, եվրոպացիները, ասիացները: Բոլորը միավորված են»,- նշում է մեքսիկացի Ջորջեն:
Երկրպագուներ են ժամանել անգամ այն երկրներից, որոնք չեն անցել ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլ: Նրանցից է 12-ամյա Աբդուլ Ջաբարը՝ Սուդանից: Իսկ Ռուսաստանում բնակվող նիգերիացիները միացել են Ռուսաստան ժամանած իրենց հայրենակիցներին՝ իրենց հավաքականին աջակցելու համար:
«Մենք պատրաստվում ենք հաղթել առաջնությունը: Ես լավատես եմ»,- ասում է նիգերիացի Էնի Չարլզը:
Ռուսաստանը լրջորեն նախապատրաստվել էր առաջնությանը և ոչ միայն մարզադաշտերի տեսանկյունից: Բազմաթիվ քաղաքներ օտարերկրյա երկրպագուներին են մատուցում Ռուսաստանի մշակույթն ու առանձնահատկությունները: Ներգրավված են հազարավոր կամավորներ, ովքեր օգնում են այցելուներին:
Facebook Forum